Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Ինչ իրավիճակ է հայաշատ Գլենդելում, ինչպես են պայքարում կորոնավիրուսի դեմ․ մեր թղթակցի անդրադարձը ԱՄՆ-ից

«Միացյալ Նահանգներում մեկուսացման քաղաքականություն, որպես այդպիսին, չի վարվում՝ ի տարբերություն Հայաստանի: Այն բոլոր մարդանց, որոնք գտնվում էին օդանավակայանի սրահում, իսկ նրանք քիչ չէին, քանի որ ժամանել էր միջազգային 3-4 չվերթ, թույլ տրվեց դուրս գալ և գնալ իրենց բնակության վայրերը՝ բնականաբար պարզելով անձնական տվյալները, հեռախոսահամարները, սակայն վերջին 5 օրվա ընթացքում, ինչ ես գտնվում եմ Միացյալ Նահանգներում, որևիցե զանգ որևիցե մարմնի կողմից՝ պարզելու իմ որպիսությունը կամ ախտանշանների առկայությունը, չի եղել»,- ԱՄՆ Գլենդել քաղաքից «Առաջին լրատվական»-ին փոխանցեց մեր թղթակից Էլեն Հոխիկյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում և ՀՀ-ում խուճապային տրամադրությունների համեմատությանը, մեր թղթակիցն ասաց. «Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Միացյալ Նահանգներում քաղաքացիների բավականին ստվար հատված շտապեց խանութներ՝ կուտակելու համար պաշարներ՝ սննդամթերքի և ոչ միայն, թեև ի սկզբանե հայտարարվել էր, որ որևիցե խանութ և արտադրամաս չի փակվելու: Սակայն սա քաղաքացիներին չի հանգստացրել, և տարբեր խանութներ կիրառում են սահմանափակումներ, օրինակ՝ հնարավոր չէ ձեռք բերել 2 տուփ ձվից ավելի, 4-5 հացից ավելի: Այնինչ ՀՀ-ում թե՛ սուպերմարկետները, թե՛ փոքր խանութները շարունակում են աշխատել նույն ռեժիմով, և որևիցե ապրանքատեսակի պակաս այսօրվա դրությամբ չկա»:

Ինչ վերաբերում է պաշտպանիչ միջոցներին, մեր թղթակիցը նշեց, որ Միացյալ Նահանգներում գրեթե անհնար է գտնել դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել:

«Եթե Երևանում շատ ավելի հեշտ է թեստավորվել՝ պարզելու համար, թե վարակվա՞ծ ես արդյոք կորոնավիրուսով, ապա Միացյալ Նահանգներում դա շատ ավելի բարդ է իրականացնել, քանի որ, ինչպես նշում են, թեստավորման կենտրոններն այնքան էլ շատ չեն. Նահանգներն այս իմաստով չի հասցրել հավուր պատշաճի պատրաստվել: Չի բացառվում նաև, որ ԱՄՆ-ում արգելք սահմանվի տանից դուրս գալու վրա»,- եզրափակեց Էլեն Հոխիկյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում