Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Պետության հարկադիր քայլերը. սահմանափակումներ, որոնք չպետք է հանգեցնեն կամայականության

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց և 117 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է արտակարգ դրության պայմանների խստացմանը:

Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ էլ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Խորհրդարանն ըստ էության արձագանքում է երկրում ստեղծված արտակարգ իրավիճակին՝ ստեղծելով գործիքակազմ, որի միջոցով պետությունը հնարավորություն կստանա կանխարգելիչ գործողություններ կատարել, ինչպես նաև վերացնել համաճարակի առաջացրած հետևանքները։

Անշուշտ, նման իրավիճակներում խիստ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական պատասխանատվությունը, մեր բոլորիս անհատական վարքագիծը, սակայն Էջմիածնի, արտադրամասի հայտնի նախադեպերը հուշում են, որ մեր հասարակությունը դեռ հեռու է քաղաքակրթական այն միջավայրից, որն անիմաստ կդարձնի պետության հարկադրանքի անհրաժեշտ միջոցները։ Մենք ունենք հետխորհրդային հասարակություն, որի համար դեռևս շատ կարևոր է իշխանության վարքը, այն մշակույթը, որը հասարակությանը թելադրվում է «վերևից»։

Կորոնավիրուսն անշուշտ առիթ կդառնա, որպեսզի բոլորս հնարավորություն ունենանք խորհելու, ստեղծելու սոցիալական պատասխանատվության ու վարքի նոր կանոններ, սակայն դա՝ հեռանկարի, ապագայի համար, իսկ առայժմ պետությունը պարտավոր է ամբողջ ծավալով կատարել իր լիազորությունները, կանխարգելել համաճարակի տարածումը, պայքարել դրա հարուցած հետևանքների վերացման համար, ընդ որում՝ խոսքը ոչ միայն առողջապահական, այլ նաև տնտեսական խնդիրների մասին է։

Մյուս կողմից՝ այն, ինչ այժմ արտակարգ դրության պայմաններում կիրառվում է լրատվամիջոցների նկատմամբ, «գրաքննություն է», որը հանգեցնելու է բացասական հետևանքների և իշխանության կողմից ներկայացված տեղեկատվության նկատմամբ վստահության անկման։ Վստահ ենք՝ նման գրաքննության կարիք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի, մանավանդ Իտալիայում, ԱՄՆ-ում, Չեխիայում արտակարգ դրությունը չի հանգեցրել ԶԼՄ-ների ազատության սահմանափակման։

Արտակարգ իրավիճակներում պետության հարկադիր քայլերը, սահմանափակումներն անհրաժեշտություն են, սակայն դրանք չպետք է հանգեցնեն կամայականության, ավտորիտար դրսևորումների։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում