Liberation պարբերականը պատմել է վերջնագրի մասին, որը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Ինչպես հաղորդում է պարբերականը, Ֆրանսիայի նախագահը դժգոհել է, որ Բրիտանիայի իշխանությունները, մասնավորապես Ջոնսոնը, կորոնավիրուսի տարածման դեմ միջոցներ չեն ձեռնարկում:
«Մենք ի վերջո նրան սպառնացինք, որպեսզի նրան ստիպեինք շարժվել»,- գրում է Liberation-ը:
Ըստ պարբերականի, վերջնագրից հետո Բրիտանիայի իշխանությունները որոշեցին փակել բոլոր փաբերը, ռեստորանները, թատրոնները եւ մարդկանց զանգվածային հավաքների այլ վայրեր:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է , որը պաշտոնապես ստացել է COVID-19 անվանումը: