ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր 3 հարց է քննարկվել: Միաձայն ընդունվել է 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 4-րդ արձանագրությունը վավերացնելու հարցը: