Աբխազիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան կրկնակի նախագահական ընտրություններից հետո շնորհավորել է ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիային հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Աբխազիան»:
«Ընտրության արդյունքներն արդեն գիտեք: Նախնական տվյալներով, Ասլան Բժանիան հաղթել է, ես նրան շնորհավորում եմ այս հաղթանակի կապակցությամբ: Սա լավ արդյունք է»,- հայտարարել է Արձինբան, որն ընտրություններին զբաղեցրել է երկրորդ տեղը:
Նա նշել է, ոև Բժանիան փորձառու քաղաքական գործիչ է, եւ հույս է հայտնել, որ հանրապետության ապագա նախագահը կկատարի իր նախընտրական խոստումները: «Մենք նրան կօգնենք»,- ասել է Արձինբան իր կողմնակիցներին:
Աբխազիայի նախագահի կրկնակի ընտրությունները կայացան մարտի 22-ին, քվեարկություն էր կազմակերպվել 152 ընտրատեղամասում: Ավելի քան 70 հազար քվեաթերթիկների մշակումից հետո 59 տոկոսով առաջատար է Բժանիան: