Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

«Կորոնավիրուսը չպետք է կանգնեցնի մեր ներքին ու արտաքին քաղաքական կյանքը»… փնտրե՞լ այլընտրանքային լուծում ՍԴ հարցում,թե՞ ոչ

Մարտի 16-ին ՀՀ-ում 1 ամսով արտակարգ դրություն հայտարարելու պատճառով հետաձգվել է նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Այժմ դադարեցվել են ՍԴ նախագահին և 6 անդամներին պաշտոնից հեռացնելու հարցով նշանակված սահմանադրական հանրաքվեին վերաբերող գործընթացները: Թե երբ կկայանա նոր հանրաքվեն՝ պարզ չէ։ Մասնագետների կարծիքով՝ այս ընթացքը, սակայն, բացասաբար կանդրադառնա «այո» քարոզչական կողմի վրա։ Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի մեկ ամսից շուտ կամ հենց մեկ ամսից՝ դժվար է պատկերացնել, որ խուճապային տրամադրությունները դադարեցված կլինեն, ու մարդիկ կգնան քվեարկության։ Փորձը ցույց է տալիս, որ առանց այն էլ հանրաքվեների ժամանակ մարդկանց մասնակցությունն ավելի քիչ է լինում, քան համապետական ընտրությունների ժամանակ։ Ընդհանրապես կորոնավիրուսի համաճարակի վտանգներից հետո արդյոք սահմանադրական փոփոխությունների հարցը կշարունակի՞ հետաքրքիր լինել հասարակության համար։ Ստացվում է՝ կորոնավիրուսը բոլոր իմաստներով փրկում է ՍԴ այս կազմին։ Պե՞տք է այս ընթացքում այլ մեխանիզմներ փնտրել ՍԴ հարցը լուծելու համար, օրինակ՝ խորհրդարանում։ Այստեղ էլ խնդիրը կմնա «Լուսավոր Հայաստանը», որը հայտարարել է, որ եթե ԱԺ-ում հարցը քննարկվի և ընդունվի՝ ինքը կվիճարկի դրա սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ քանի դեռ հայտարարված է արտակարգ դրություն մեկ ամսով, պետք է սպասել։ Ըստ մեր զրուցակցի, սակայն, այժմ դժվար է կանխատեսել, թե մեկ ամսից մենք ինչ իրավիճակ կունենանք համավարակի հետ կապված: «Այն տեսակետը, թե հիմա Ազգային ժողովը պետք է անհապաղ նիստ գումարի ու այդ հարցը հանգուցալուծի, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ։ Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ հայտարարվեց հանրաքվեն, ու ԱԺ-ն խուսափեց հարցն ինքը լուծելու մեխանիզմներից։ Եթե իրենք դա ավելի վաղ անեին, մենք հիմա նման խնդրի առաջ չէինք կանգնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանի դիտարկմամբ՝ այժմ հրատապության պատճառ չկա. «Արտակարգ դրության սահմանումը ենթադրում է հակաճգնաժամային բազմակողմ ծրագրերի իրականացում։ Ուստի մեկ ամսից հետո պարզ կլինի՝ Հայաստանը համաճարակային ինչպիսի իրադրության մեջ է։ Կա՛մ հանրաքվե, որը ենթադրում է նաև քարոզարշավ ու այլ գործողություններ, կա՛մ խնդիրը լուծել Ազգային ժողովի միջոցով։ Ուզում եմ այս պարագայում մի շատ կարևոր շեշտադրում կատարել։ Մեզ ընձեռված ժամկետը պետք է ծառայի իր իրական նպատակին, այսինքն՝ մշակել մեխանիզմներ ունենալու համար իրապես անկախ Սահմանադրական դատարան։ Այս արագության մեջ մենք կարծես լուծում էինք միայն անհատների փոփոխության հարցը, իսկ անհատները, ինչպես մենք տեսանք նախորդ համակարգի մեջ, վերածվում էին ձախողումների պատճառի ու չէին նպաստում համակարգի ժողովրդավարացմանը։ Այժմ օգտագործելով իրավագետների ու քաղաքական կուսակցությունների ներուժը՝ պետք է մշակել տարբեր մեխանիզմներ, թեկուզ օնլայն ճանապարհով։ Ճշտենք՝ ինչպես պետք է ընտրվեն Սահմանադրական դատարանի անդամները, իհարկե կա այդ օրենսդրությունը, բայց արդյոք այդ օրենսդրության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն չկա՞։ Կարծում եմ՝ ժամանակն է զբաղվել ընդհանրապես Սահմանադրության փոփոխության խնդրով։ Շեշտենք, որ մեր նպատակը ոչ միայն ՍԴ անցումային դրույթների որևէ կետի բացառումն է, որ որևիցե մեկն իր համար 30 և ավելի տարով պաշտոն չհավերժացնի, այլև ունենալն այնպիսի Սահմանադրություն, որը կունենա պետությանն առավելագույնս ծառայող օրենքներ։ Տեսեք՝ նույնիսկ արտակարգ դրություն հայտարարելու համար չունենք համապատասխան օրենսդրական բազա»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս իրավիճակում պետք է շտապել ոչ թե միանգամից լուծել ընդամենը մեկ հարց, այլ մշակել մի ամբողջական փաթեթ, որը մեզ հնարավորություն կընձեռի ունենալու և՛ իրապես անկախ դատաիրավական համակարգ, և՛ ընդհանրապես գործող օրենսդրական դաշտ։

Արդյոք մեկ ամիս անց հասարակության հետաքրքրվածությունը այս հարցի շուրջ նույնը կլինի՞։ Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ որոշակի փոփոխություններ կլինեն. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով ինքնիշխան պետություն, չունի այնպիսի օրենսդրական դաշտ, որը համապատասխանում է ժամանակակից աշխարհի զարգացմանը, որտեղ կարող են լինել և՛ տեխնոգեն, և՛ կենսաբանական աղետներ։ Չմոռանանք նաև տարածաշրջանային տարբեր իրողությունները։ Արդյոք մեր տնտեսական ներկայիս օրենսդրությունը կարո՞ղ է հակաճգնաժամային կառավարման մեջ օգտակար լինել։ Գուցե ժամանակն է սթափվելու ու օրենսդրությանը նայելու գիտակի աչքերով՝ օգտագործելով միջազգային փորձը։ Պետք է այդ իրողությունները հայկականացվեն ու դրվեն Ազգային ժողովի դատին։ Ճգնաժամի լուծման միակ տարբերակը նաև այնպիսի օրենսդրական դաշտ ունենալն է, որի պարագայում և՛ պետությունը, և՛ նրա առանձին բաղադրիչ քաղաքացին առավելագույնս պաշտպանված են ամեն տեսակ վտանգներից»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ այլ լուծումներ փնտրելու կարիք չկա։ Ըստ նրա՝ այն բարձր մանդատը, որն ունի խորհրդարանը, իրավունք է տալիս այդ հարցը օրինական ճանապարհով լուծելու: «Ես այստեղ ընդհանրապես խնդիր չեմ տեսնում։ Բազմիցս եմ ասել՝ դա հանրաքվեի մակարդակի հարց չէ։ Հանրաքվե առաջարկում են այնպիսի հարցերի դեպքում, որոնք բախտորոշ նշանակություն ունեն երկրի համար։ Բազմիցս ենք ասել՝ մի քանի հանցագործի այդ շենքից վռնդելու համար հանրաքվե պետք չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ խորհրդարանը ամբողջությամբ չի օգտագործում իր ձեռքերում եղած օրինական լծակները. «Եթե օգտագործեր՝ մենք շատ խնդիրներ չէինք ունենա։ Այս հարցն իհարկե կարելի է դասել առաջնային խնդիրների շարքին, քանի որ մեզանում իրավական ոլորտի հարցերը վաղուց արդեն խոչընդոտ են բազում այլ հարցերի լուծման համար։ Իսկ ինչո՞վ է զբաղված խորհրդարանը, ի՞նչ են անում, կորոնավիրուսը պետք է ամբողջապես խոչընդոտի, արգելակի՞ մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Ի՞նչ է, կյանքը կա՞նգ է առել։ Ես, օրինակ, մի այլ առաջարկ ունեմ՝ մեր հարևան ու բարեկամ Իրանը Նովրուզի կապակցությամբ 10 հազար կալանավորի ազատ է արձակում, մենք ինչո՞ւ այդ ուղղությամբ չենք մտածում՝ հաշվի առնելով այնտեղի հակասանիտարական վիճակը։ Ազատ կալանքում գտնվողները, կիսաբաց կալանքում գտնվողները ամբողջապես պետք է համաներվեն՝ բացառությամբ ծանրագույն հանցագործություններ կատարածների, այդ թվում՝ Մարտի 1-ի նման հանցագործությունները, բոլորին կարելի է համաներել ու բաց թողնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում