Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին նախապատրաստական աշխատանքներ կատարած լինին, այսպես չէր լինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով արտակարգ դրությանը։
«Այսօրվա վիճակում, իրոք, տնտեսական ճգնաժամ է աշխարհով մեկ, բայց պարոն Ծառուկյանն ասել էր, որ նախանշաններ կան տնտեսական ճգնաժամի ու պետք էր քայլեր կատարել, որ փակուղու առաջ չկանգնեն։ Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին նախախատրաստական աշխատանքներ կատարած լինին, այսպես չէր լինի, բայց այսօր չեմ ուզում ինչ-որ նախարարի մեղադրել, որ մի բան այսպես չեն արել։ Սա բոլորիս խնդիրն է, պետք է միասնական կարողանանք դուրս գալ», – ասաց Ծառուկյանը։