Այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը: Օրակարգում է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
«Որևէ ցուցում չկա, թե տնտեսվարողներն իրենց կրած վնասները ինչպես կարող են վերականգնել, և արդյոք դա համարվո՞ւմ է ֆորս-մաժոր»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում չի կարելի մարդկանց ուղարկել դատարանների դռները:
Մարուքյանը նշեց նաև, որ 60-ն անց մարդկանց կանչում են աշխատանքի. «Պետությունն ինչ-որ ցուցում ունի՞, ինչ-որ իրավական բան կա՞, որ մարդն ասի` ես խոցելի խմբում եմ, չեմ գալիս աշխատանքի, և իմ աշխատավարձն էլ տվեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: