Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որքան է «Արսենալը» պահանջում Մխիթարյանի համար․ Հայաստանցի 5 ամենաթանկ ֆուտբոլիստները

Լոնդոնի «Արսենալը» որոշել է, թե որքան գումար է պահանջելու Մխիթարյանի տրանսֆերի համար: Ըստ Сorriere dello sport պարբերականի՝ ամռանը «Արսենալը» կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: Իտալական թիմի կազմում կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռոմայի» նախկին՝ 10 միլիոն եվրո առաջարկն «Արսենալի» համար անընդունելի է եղել, և այժմ իտալական ակումբը հայ կիսապաշտպանի համար առաջարկում է 14 միլիոն եվրո։

Այս պահին դժվար է ասել՝ «Ռոման» կվճարի՞ Մխիթարյանի համար 25 միլիոն, թե՞ ոչ։ Մյուս գրանդ ակումբների համեմատ «Ռոմայի» ֆինանսական հնարավորությունները անհամեմատ ավելի համեստ են։ Այո, «Ռոման» ցանկանում է, որ Մխիթարյանը շարունակի ելույթները, բայց․․․ Եթե հիմք ընդունենք լրատվամիջոցների տեղեկությունները, 14 միլիոնն այն առավելագույն գումարն է, որ «Ռոման» կարող է իրեն թույլ տալ վճարել մեր ֆուտբոլիստի համար։ Ընդունենք, որ 25 միլիոնը բոլորովին այլ թվաբանություն է։ Պարզ է թերևս այն, որ լոնդոնյան ակումբը առաջիկա ամռանը մտադիր է այլ ակումբի վաճառել Մխիթարյանին՝ կադրային համալրումներ կատարելու համար գումար կուտակելու նպատակով։ Նշենք նաև, որ հենց 25 միլիոն եվրոյով են գնահատում մեր ֆուտբոլիստի տրանսֆերը նաև շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականները։ Վերջին 8 ամիսներին մեր ազգային թիմի ավագի տրանսֆերային արժեքը փոփոխության չի ենթարկվել։ Մխիթարյանը շարունակում է մնալ հայաստանցի ներկայիս և բոլոր ժամանակների ամենաթանկ ֆուտբոլիստը։

Ինչևէ, փորձենք հասկանալ, թե որ ֆուտբոլիստներն են տեղ գտել հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ հնգյակում։ Նախորդ տարի տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Սարգիս Ադամյանն էր, որ «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվելով Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ»՝ դարձավ այս թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականները Ադամյանի տրանսֆերն այս պահին գնահատում են 4 միլիոն եվրո։ Համեմատության կարգով նշենք միայն, որ անցյալ տարվա հունվարին Ադամյանի տրանսֆերը գնահատվում էր ընդամենը 1.5 միլիոն եվրո։ Մեկ տարվա ընթացքում հայ հարձակվողի արժեքն ավելացել է 2.5 միլիոն եվրոյով, ինչը կարելի է բավական բարձր ցուցանիշ համարել։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային հավաքականի մեկ այլ հարձակվողի՝ Տիգրան Բարսեղյանի ղազախական «Կայսարից» «Աստանա» տեղափոխվելն էր։ Այս ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 1.5 միլիոն եվրո։ Արժեքային առումով թե Ադամյանը և թե Բարսեղյանն այս պահին իրենց կարիերայի գագաթնակետում են։ Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Բարսեղյանի տրանսֆերային արժեքը կազմում էր 750 հազար եվրո։ Մեկ տարվա ընթացքում տրանսֆերային գնի կրկնապատկումը ևս լուրջ ձեռքբերում պետք է համարել։

Զգալի աճ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը։ Հովհաննիսյանը վերջերս ղազախական «Ժետիսուից» տեղափոխվեց «Կայրաթ»։ Ըստ Transfermarkt պարբերականի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։ 2018 թվականի առմանը, երբ Հովհաննիսյանը բելառուսական «Տորպեդոյից» տեղափոխվեց «Ժետիսու», նրա տրանսֆերը կազմում էր 500 հազար եվրո։ Առանձնացնենք Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի, որի տրանսֆերային արժեքը, կայուն աճ գրանցելով, հասել է իր գագաթնակետին։ Խոսքը Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին է, որի տրանսֆերն այս պահին գնահատված է 1.2 միլիոն եվրո։ Հարոյանը «Ուրալ» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը։ Այն ժամանակ նրա տրանսֆերային արժեքը կազմում էր կես միլիոն եվրո։ Ամփոփելով մեր ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային վերջին զարգացումները՝ կարող ենք փաստել, որ այսօր ունենք ազգային թիմի 5 խաղացողներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ և ավելի միլիոն եվրո է։ Ամենաթանկ հայ ֆուտբոլիստների հաշվարկում Մխիթարյանին հաջորդում է Սարգիս Ադամյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը։ 4-րդ հորիզոնականում Վարազդատ Հարոյանն է, իսկ Կամո Հովհաննիսյանը եզրափակում է լավագույն հնգյակը։

Այսօր ունենք թերևս երկու ֆուտբոլիստներ, որոնք մոտ ապագայում կարող են հատել տրանսֆերային արժեքի միլիոնի շեմը։ Խոսքը շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասին է։ Բաբայանի տրանսֆերային արժեքը կազմում է 700 հազար եվրո, իսկ Չալըշըրի տրանսֆերային արժեքը 800 հազար եվրո է։ Հայաստանցի մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալի ցածր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում