Այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը: Օրակարգում է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը. «Չես կարող տեղեկատվություն ունենալ նրա հղիության մասին»:
Նա նաև համարում է, որ 700 հազար տուգանքը մեծ է. «Որևէ մեկը լեն օրից չի վարակվի, որ մի հատ էլ ուզենա գնալ ուրիշին վարակել»:
Նա նշեց, որ քանի որ իրենց առաջարկները ընդունվել են, «Բարգավաճ Հայաստանը» դրական է տրամադրված նախագծի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: