ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ այցի ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը հանդիպումներ կունենա Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի և նրա քաղաքական հակառակորդ Աբդուլլահ Աբդուլլահի հետ, որը իրեն պետության ղեկավար է հռչակել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները և «Թալիբան» աֆղանական ահաբեկչական շարժումը խաղաղության պայմանագիր են ստորագրել: Ամերիկյան կողմը խոստացել է, որ իր և դաշնակից ուժերի զորքերը կհեռանան Աֆղանստանից 14 ամսվա ընթացքում՝ թալիբների կողմից համապատասխան պայմանավորվածությունները չխախտելու դեպքում: