ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայքլ Փենսը կիսվել են COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համար թեստ հանձնելու իրենց տպավորություններով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ասուլիսին։
Նրանք նշել են, որ իրենց դուր չի եկել թեստ հանձնելը։ Փենսը մանրամասնել է, որ քթից քսուկ են վերցնում, և երբ փայտիկը խորն անցնում է քթի միջով, շատ տհաճ զգացողություն է առաջացնում։
Թրամփն ավելացրել է, որ փոխնախագահի կինը՝ Քարենը, իր ամուսնուց ավելի հեշտ է տարել թեստի հանձնումը։
«Միգուցե սա լավ առիթ է հիմա մեզ դիտող ամերիկացիներին ասելու համար․ եթե ախտանշաններ չունեք, թեստ մի հանձնեք»,- ասել է Փենսը։