McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի ղեկավարությունը հայտարարել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով իր ռեստորանների ամբողջովին փակման մասին։ Այս մասին հաղորդում է «Բի-բի-սին»։
McDonald’s-ի տարածաշրջանի գործադիր տնօրեն Փոլ Փոմրոյը նշել է, որ ռեստորանները փակ կլինեն մարտի 23-ից՝ անորոշ ժամանակով։
Մինչ այդ McDonald’s-ը հայտարարել էր իր սրահները այցելուների համար փակելու և միայն առաքումով աշխատելու մասին։ Փոմրոյն ընդգծել է, որ աշխատանքի այս ռեժիմը գնալով ավելի դժվար է դառնում մեծ քանակությամբ պատվերների պատճառով։