Նյու-Յորքի ոստիկանապետ Դերմոտ Շին հայտարարել է, որ քաղաքի ավելի քան 100 ոստիկան է վարակվել նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Շին նշել է, որ նրանցից 95-ը գտնվում է տնային մեկուսացման պայմաններում։
Ներկայումս Նյու-Յորքի ոստիկանները պատասխանատու են քաղաքի փողոցներում մարդկանց կուտակումները կանխելու համար։ Հիշեցնենք, որ Նյու-Յորքում ներկայումս ավելի քան ինը հազար վարակված կա։