Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթայնի մոտ նոր տիպի COVID-19 կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է PressRepublican պարբերականը։ Նշվում է, որ Վայնշթայնը գտնվում է Վենդե բանտում, Նյու-Յորքի արևմտյան մասում։ Աղբյուրի տեղեկություններով, ուղղիչ հաստատությունում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է արձանագրվել։
Վայնշթայնի անվան շուրջ սկանդալը բռնկվեց 2017 թվականին, երբ ավելի քան 80 կանայք մեղադրեցին նրան սեռական ոտնձգությունների մեջ, որոնց թվում էին հայտնի դերասանուհիներ։ Մարտի 11-ին Վայնշթայնին մեղավոր ճանաչեցին երկու սեռական հանցագործությունների մեջ։ Իր պատիժը նա կրելու է Նյու-Յորք նահանգի բանտում։