Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

«Ալրաղացի Լյովիկի» ոդիսականը․ ինչո՞ւ Մոսկվան որոշեց արտահանձնել նրան

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել Հայաստանի դատախազության 4 ամիս առաջ իրենց ուղարկած միջնորդությունն ու քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստան արտահանձնել հետախուզվող, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին։

Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Հետախուզվող Լևոն Սարգսյանը կարող է բողոքարկել իրեն արտահանձնելու մասին որոշումը, և եթե դատարանը բավարարի այն, Սարգսյանը չի արտահանձնվի։ Այլ խոսքով՝ դեռ վաղ է խոել Մոսկվայի վերջնական դիրքորոշման մասին ու ամեն բան կարող է փոխվել ցանկացած պահի՝ ինչպես դա տեղի ունեցավ «Քեթրին Միհրան» մականունով Միհրան Պողոսյանի հետ, երբ նա ձերբակալվեց, սակայն հետո ինչ-որ պատճառներով կասեցվեց նրա արտահանձնման գործընթացը։

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

ՀՀԿ նախկին պատգամավորը մեղադրվում է ամենևին էլ ոչ քաղաքական հնչեղություն ունեցող գործով ու, ըստ ամենայնի, գործ ունենք քրեօլիգարխիկ համակարգի ներսում «ռազբորկայի» հերթական դրսևորման հետ։

Սակայն Լևոն Սարգսյանի դրվագն ուշագրավ է այլ առումով։ Մի քանի օր առաջ Մոսկվայում ձերբակալվել էր Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, այդ գործով նախաքննության մարմնի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, սակայն մեկ օր անց Ռուսատանի իշխանությունները բավականին անհեթեթ մի որոշմամբ չեղարկեց այդ ձերբակալությունը։ Մոսկվան «ատամներով» պահում է Մարտի 1-ի գործով նախկին մեղադրյալներին՝ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությանյանին, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու հիմա էլ՝ Վահագն Հարությունյանին։ Այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր շղթայի տրամաբանության մեջ ու փաստել, որ ռուսական վերնախավում, մեղմ ասած, շահագրգռված չեն Մարտի 1-ի բացահայտմամբ։

Մյուս կողմից՝ Մոսկվայում հասկանում են, որ իրենց գործողությունները հարուցում են Հայաստանի հասարակության զայրույթը, Մոսկվան նույնացնում են հայաստանյան նախկին քրեաօլիգարխայի ներկայացուցիչների թաքստոցի հետ։ Հենց այս իրավիճակում է ԶԼՄ-ներ նետվում տեղեկատվություն, որ Մոսկվան որոշել է արտահանձնել «Ալրաղացի Լյովին»։

Սա այն դեպքն է, երբ Ռուսաստանի իշխանությունը որոշել է արտահանձնել մեկին, որն առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում անգամ հայաստանյան հին համակարգի համար։ Տպավորություն է, որ Հայաստանից հնչող քննադատությունների ֆոնին Մոսկվան որոշեց Վահագն Հարությունյանին փոխարինել Լևոն Սարգսյանով՝ նրան օգտագործելով որպես «մանրադրամ»։ Սա խնդրի համապարփակ լուծում չէ, այլ՝ ընդամենը տակտիկական քայլ, որի միջոցով Մոսկվան փորձում է սակարկել Հայաստանի իշխանության հետ։ Մոսկվայում դեռ չեն գիտակցել, որ նման մարտավարությունն ամենևին էլ արդյունավետ չէ հետհեղափոխական Հայաստանի հետ հարաբերություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում