ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 23-ի դասացուցակը։
«🔴Հեռավար դասերը շարունակվում են
Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
🌍Ես և շրջակա աշխարհը
Թեմա՝ Կարմիր գիրք (2-րդ դասարան)
🦠Կենսաբանություն
Թեմա՝ Մարսողություն (8-րդ դասարան)
✔️Հասարակագիտություն
Թեմա՝ Ֆինանսական կրթություն․ Բյուջե (8-րդ դասարան)
👨🏫11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»
Թեմաները՝
Մաթեմատիկա․ Բնական ցուցիչով աստիճան, դրա հատկությունները
Ֆիզիկա․ Ազատ անկման օրինաչափությունները
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն հետևյալ դասերը՝
☑14։00 – Հանրահաշիվ (7-րդ դասարան), թեմա՝ Բազմություններ
☑14։30 – Երկրաչափություն (7-րդ դասարան), թեմա՝ Եռանկյան անկյունների գումար
☑15։00 – Հանրահաշիվ (8-րդ դասարան), թեմա՝ Թվաբանական քառակուսի արմատ
☑15։30 – Երկրաչափություն (8-րդ դասարան), թեմա՝ Եռանկյան նշանավոր կետեր։
📍Դասերը հասանելի կլինեն նաև https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում»,- գրել է նա։