Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 15168-ի, մահացել է 114 մարդ, հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
«Ընդամենը նահանգում գրանցվել է հիվանդության 15168 դեպք»,- ասել է Կուոմոն, ավելացնելով, որ 114 մարդ մահացել է:
Նրա խոսքերով մահացածների 70 տոկոսը 70 տարեկանից բարձր են եղել եւ ունեցել են ուղեկցվող հիվանդություններ: Նա նշել է, որ մինչեւ 70 տարեկան մահացածներն էլ են ունեցել առողջության հետ խնդիրներ:
Հոսպիտալացվել է միայն վարակվածների 13 տոկոսը:
Հիվանդության 15168 դեպքերից 9045-ը գրանցվել է Նյու Յորք քաղաքում:
ԱՀԿ-ն մարտի 11-ին հայտարարեց COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակ: