Վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման եւ բուժման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգի Վիկուլովը տրանսպորտային միջոցները գնահատել է կորոնավիրուսի տարածման ժամանակ իրենց անվտանգության տեսանկյունից:
Ինֆեկցիոնիստը նշել է, որ ամենաբարձր հավանականությունը, որ կվարակվեք, դա այն տրանսպորտն է, որտեղ մարդիկ մաքսիմալ «կուտակված» են:
Մետրոյում, ինչպես գտնում է բժիշկը, այդքան էլ վտանգավոր չէ, քանի որ այնտեղ աշխատում է օդափոխության համակարգը:
«Ամենաանվտանգ տրանսպորտը, դա անձնական տրանսպորտն է»,- ասել է Վիկուլովը:
Ընդ որում ավտոբուսների եւ տաքսիների մեջ ընտրություն կատարելիս պետք է ընտրել վերջինը, գտնում է բժիշկը:
Առողջապահության միջազգային կոմիտեն մարտի 11-ին հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մասին: