Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Արցախի պատմական հաղթանակը․ մնում է արձանագրումը

Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի զարգացման համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Ստեփանակերտ։

«Պատկերացրեք՝ սա մեկ ուրիշ պատերազմ է, անտեսանելի թշնամու դեմ», – խոսելով օրվա մարտահրավերի մասին ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. «Բայց շատ էական է, թե այդ ճակատամարտից ինչպես դուրս կգանք:

Կլինեն ճակատամարտից դուրս եկած երկրներ, որոնք հաղթանակած դուրս կգան, այսինքն՝ մինիմալ կորուստներով, և կլինեն երկրներ, որոնք դուրս կգան մեծ կորուստներով, հետևաբար՝ ինչ-որ իմաստով պարտված: Ես հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախի Հանրապետությունը դուրս կգան այս մեծ մարտահրավերից հաղթանակած՝ մինիմալ կորուստներով»:

Սարգսյանը լրագրողներին վստահեցրել է՝ իր այցը կապ չունի առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, և չի պատրաստվում հանդիպել թեկնածուներից և ոչ մեկին: Այդուհանդերձ, նա լրագրողների հետ խոսեց նաև ընտրությունների մասին։

«Շատ էական է, որ այս ընտրությունները անցնեն ազատ, անցնեն ինչ-որ իմաստով անկախ՝ արտաքին կամ որևէ ուրիշ, ներքին գործոններից, և շատ էական է, որ այս ընտրությունները լինեն նաև արդար: Գիտե՞ք, արցախցիները հերոսական ժողովուրդ են և հաղթած ժողովուրդ են: Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ», – շեշտել է Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահի խոսքով՝ շատ էական է, որ այս ընտրություններից Ղարաբաղը դուրս գա կազմակերպված, կարգապահ, ավելի համախմբված։

«Ես շատ հուսով եմ, որ ընտրություններից հետո առիթը կունենամ շնորհավորել և՛ նորընտիր խորհրդարանին, և՛ նորընտիր հանրապետության նախագահին, և շնորհավորել բոլոր նախագահ չընտրված թեկնածուներին՝ անձամբ շնորհավորել, որովհետև եթե ընտրությունները լինեն այն, ինչ որ մենք բոլորս հույս ունենք, ապա դա բոլորի հաղթանակն է», – հայտարարել է նախագահ Սարգսյանը:

Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան զարգացման համատեքստում քաղաքական տարբեր ուժեր առաջարկեցին չեղարկել ոչ միայն Հայաստանում նշանակված սահմանադրական հանրաքվեն, այլ նաև՝ Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։

Սակայն Արցախի ընտրությունների մասով հետաձգման որոշում չկայացվեց, ինչը վկայում է մեր քաղաքական համակարգի հասունության մասին։ Նախ՝ Արցախում մինչև այս պահը չի արձանագվել կորոնավիրուսի որևէ դեպք և հուսանք, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ վարակը կշրջանցի երկրորդ հայկական պետությունը։

Մյուս կողմից՝ Արցախի ընտրությունները չի կարելի դիտարկել միայն ու բացառապես ներքաղաքական տեսանկյունից․ դրանք խիստ կարևոր են Արցախի միջազգային սուբեկտության մեծացման,  ԼՂՀ դեմոկրատական խզումն ավտորիտար Ադրբեջանից ֆորմալիզացնելու համար։ Դրա համար Արցախում որևէ կերպ չի կարելի թույլ տալ իշխանության սահմանադրական վակուում։

Արցախում մարտի 31-ին անցկացվելու են բացառիկ մրցակցային ընտրություններ։ Սա կարևոր պատմական հանգամանք է, քաղաքակրթական նոր միջավայր, որը միջազգային հանրությանն ապացուցելու է, որ Արցախն՝ իր կայացած ժողովրդավարությամբ, երբեք ու որևէ կարգավիճակով չի կարող լինել ավտորիտար Ադրբեջանի կազմում։

Արցախի ընտրությունների համար նոր մարտահրավեր դարձավ կորոնավիրուսը՝ պատերազմ հայտարարելով ուժեղ և թույլ երկրների, արյունավետ ու չկայացած համակարգերի։ Օրինական ու մրցակցային ընտրություններով Արցախը պատասխանելու է նաև այս մարտահրավերին՝ ցույց տալով իր կենսունակությունը հետկորոնավիրուսային նոր աշխարհում։ Մնում է բոլորիս գործուն մասնակցությամբ կարողանանք արձանագրել Արցախի պատմական հաղթանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում