ՀՀ քաղաքացիները երկրում արտակարգ դրություն սահմանելուց հետո Պարետատան ու առողջապահության նախարարի աշխատանքը գնահատում են նորմալ։ Ըստ քաղաքացիների՝ կարելի էր ավելի շուտ քայլեր ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը երկրում քչացնելու ուղղությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ, «Առաջին լրատվական»-ի հարցումները ցույց տվեցին, որ քաղաքացիները բավական ադեկվատ են գնահատում իշխանությունների գործողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում