Ռուսաստանը ռազմական վիրուսոլոգների եւ բժիշկների 8 խումբ է նախապատրաստում ուղարկել Իտալիա կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մաեջ:
Իտալիայում երեկ նոր կորոնավիրուսով հիվանդների մահացածության ռեկորդ է սահմանվել: Զոհերի թիվն ավելացել է 793-ով եւ դարձել 4825 մարդ: Մեկ օրվա ընթացքում առողջացել է 943 մարդ, նրանք արդեն 6062-ն են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հրամայել է ավիախումբ ստեղծել, որը կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարտի 22-ին Իտալիա օգնություն կտեղափոխի:
«Իտալական կողմի պատրաստ լինելուն պես ռուսական օդանավերը Ռուսաստանից Իտալիա կհասցնեն ռազմա-բժշկական մասնագետների 8 խումբ, տրանսպորտը եւ տարածքներն աէրոզոլային միջոցներով ախտահանելու համար նախատեսված ավտոմոբիլային համալիրներ, ինչպես նաեւ բժշկական սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: