Վրաստանի արեւմուտքում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը, հղում անելով Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին:
Ըստ ունեցած տվյալների, ստորերկրյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:31-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ցխալտուբո քաղաքից 6 կմ հյուսիս՝ 8 կմ խորությամբ:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: