Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում մեծացել է 586-ով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով թագավորության առողջապահության նախարարությանը:
Տեղական ժամանակով ժամը 11:00-ի տվյալներով վարակվածների թիվը հասել է 3401-ի: Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 8 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 75-ի:
2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդությունը հարուցվում է նոր տիպի կորոնավիրուսի միջոցով, որը պաշտոնապես ստացել է COVID-19 անվանումը: