Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Նախկին ձևով ապրելն ու հարաբերվելը փորձանք են դառնալու, մոտեցումներն է պետք փոխել

Աշխարհում տարածված կորոնավիրուսից, նրա հետևանքով մահացություններից հետո արվում են բազմաթիվ վերլուծություններ այն մասին, որ աշխարհը փոխվում է, պետությունների առջև ծառանում են նոր մարտահրավերներ, և տարբեր պետություններ պետք է պատրաստ լինեն նոր իրողություններում ապրելու, վերաիմաստավորելու իրենց քաղաքական ու տնտեսական գոյությունը։

Քաղաքագետ Սարո Սարոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատում է, որ փոփոխությունները վերաբերելու են սոցիալական կյանքին, նոր մշակույթին և մարդկային հարաբերություններին։

«Այն, ինչ կատարվում է այժմ, համամոլորակային է։ Ըստ էության՝ մենք գործ ունենք տեխնիկական այնպիսի դարաշրջանի հետ, որն իր հետ բերում է նաև սոցիալական նոր մշակույթ։ Հիմա թե ինչպիսին այն կլինի՝ դժվար է այդ մասին ասելը։ Միտումները, սակայն, այնպիսին են, որ աշխարհում շատ բան է փոխվում։ Այդ փոփոխությունները կապված են նաև աշխարհի տեխնիկական զարգացվածության հետ։ Կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ կապ ունի տեխնիկական վերազինում-զարգացումը վիրուսների, կենսաբանական երևույթների հետ։ Դրանք, սակայն, ուղղակի կապ ունեն, և մենք սկսում ենք ապրել այլ աշխարհում»,- ասաց քաղաքագետը։

Տարբեր փիլիսոփաներ, տնտեսագետներ իրենց վերլուծություններում ներկայացնում են այն տեսակետը, որ կորոնավիրուսն ինքնին այնքան սարսափելի չէ, այն պարզապես պատրվակ է, որ տարբեր պետությունների կառավարություններ կարողանան վերահսկել իրենց հասարակություններին։

«Իհարկե, մարդկությունը կհաղթահարի այս ճգնաժամը ևս, բայց խնդիրը միտումների մեջ է։ Եթե մենք հիշում ենք նախորդ տասնամյակների ընթացքում գլուխ բարձրացրած համավարակների մասին, հասկանում ենք, որ սա այն համավարակը չէ, և մարդկությունն ամեն անգամ մի նոր վտանգի առջև է կանգնում։ Այդ տեսանկյունից է պետք նայել հարցին։ Այս համավարակը փոխում է մեր կյանքը, և մարդկությունը պետք է գտնի ձևերը՝ ինչպես անվտանգ և ապահով հարաբերվել»,- կարծում է Սարո Սարոյանը։

Իսկ ի՞նչ լուոծումներ պետք է փնտրի Հայաստանի կառավարությունը։

Սարո Սարոյանի կարծիքով՝ «Հայաստանի կառավարության առջև դրված է գիտական հենքի  վրա արդիական տեխնոլոգիաները ներմուծելու, կիրառելու, օգտագործելու խնդիր։ Եվ դա բոլոր կառավարությունների խնդիրն է։

Նախկին ձևով ապրելն ու հարաբերվելը փորձանք են դառնալու, մոտեցումներն է պետք փոխել։ Պետք է փոխել անվտանգության նկատմամբ մոտեցումները, տնտեսության կառավարման ձևերը և այլն։ Նոր իրավիճակներ են ստեղծվել, որոնց մասին խոսք կարող են ասել լուրջ գիտնականները։ Այն գիտնականները, որոնք արհամարհված են եղել Հայաստանում վերջին 30 տարիների ընթացքում։ Մենք պետք է լուրջ գիտական ինստիտուտներ ստեղծենք, հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, որպեսզի կարողանանք անվտանգ և ապահով կյանք կառուցել աշխարհում»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում