Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Կառավարության քայլերը այս իրավիճակում դրական են. 150  միլիարդ դրամը լուրջ աջակցություն է տնտեսության զարգացման համար

«Կառավարության քայլերը դրական եմ գնահատում, քանի որ 150  միլիարդ դրամը, այսինքն՝ մոտ 300 միլիոն դոլարը, լուրջ աջակցություն է տնտեսության զարգացման համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը:

«Ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որով կաջակցենք ոչ միայն բիզնեսին, այլև կոնկրետ մարդկանց։ Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Մենք պետք է միտվենք ապագային, ոչ թե անցյալին:  Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ընկերություններին, որոնք հայկական դրամով վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտականությունները կատարելու, կոմունալ վճարումներն անելու, հումք ձեռք բերելու և այլ կարիքների համար: Կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որ այդ հատվածն էլ լինի 0%»,- ասել է վարչապետը՝ հավելելով. «Մի բան հստակ է, որ համաճարակից առաջ էլ, հետո էլ մարդը շարունակելու է սնվել: Եվ սա շատ լավ ժամանակամիջոց է, որ լրջորեն աջակցենք գյուղատնտեսությանը: Հիմա խնդիր ենք դրել այնպես անել, որ գյուղվարկերը սուբսիդավորենք այնքան, մինչև դառնան 0%, և քաջալերենք, որ շատերը զբաղվեն գյուղատնտեսությամբ»: Ըստ վարչապետի՝ այս ոլորտում սա շղթայական ձևով իր հետ բազմաթիվ ներդրումներ է բերելու:

Վարչապետը նաև նշել է, որ 30 մլրդ դրամի փաթեթ է պատրաստվել զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժումը բացառվի: «Այս գումարը  հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար է. եթե պետք է պարզվի, որ այս ամենի պատճառով մեր քաղաքացին պետք է մնա սոված, չենք կարող ասել՝ նպաստ չենք տալիս»,- ասաց վարչապետը:

Թավադյանի խոսքով՝ ճիշտ որոշում է վարկերը դրամով տրամադրելու քայլը: Ինչ վերաբերում է  վարկերի տոկոսների սուբսիդավորմանը, ապա, Թավադյանի խոսքով՝ դա ժամանակավոր գործիք է: «Հարկավոր է ավելի կոորդինացնել դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները, որովհետև բարձր վարկային տոկոսների պարագայում փաստացի մենք պետական միջոցներով նպաստում ենք թանկ փողերի քաղաքականությունը։ Իհարկե, լավ է, որ Կենտրոնական բանկը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5-ից մինչև 5.25 տոկոս՝ դրանով փորձելով նպաստել տնտեսության զարգացմանը ստեղծված իրավիճակում։ Սակայն պետք է ասեմ հետևյալը, որ, իհարկե, վերաֆինանսավորման տոկոսադրույքը պետք է իջեցնել այն ժամանակ, երբ որ գնաճը զրոյական է կամ շատ ցածր, և դրա հետ մեկտեղ էական վտանգ հնարավոր գնաճի առկա չէ։ Այդ պարագայում 6 տոկոս և բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք պահելը ընդունելի չէր։ Տնտեսությունը ընդհանրապես զարգանում է, երբ իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է ոչ ավելի, քան 2 տոկոս։ Այսինքն՝ նոմինալ վերաֆինանսավորման տոկոսադրույք հանած գնաճ չպետք է գերազանցի երկու տոկոսային կետը։ Այժմ, իհարկե, չարժե ավելին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսպիսի իրավիճակներում դա որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն այդ  սկզբունքը պետք է կիրառել կայուն իրավիճակներում՝ պարտադիր, որպեսզի մենք պետական բյուջեից էական միջոցներ չսուբսիդավորենք»,- ասաց Թավադյանը՝ հավելելով, որ ներկա իրավիճակում գումարների տրամադրումը ողջունելի է, իսկ  սուբսիդավորումը՝ առայժմ ընդունելի։

Կարծում եմ հաշվետվողականության տեսանկյունից «ԿԲ մասին» օրենքը նաև պետք է ճշգրտվի, մասնավորապես խոսքը վերաբերվում է 16-րդ հոդվածին: Կենտրոնական բանկը լինելով անկախ որևէ դեպքում չպետք է գործի որպես շահույթ հետապնդող կազմակերպություն:

Անդրադառնալով հարցին, թե է՞լ ինչ քայլեր կարող է ձեռնարկել կառավարությունը, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից տնտեսությունը դուրս գա առանց մաքսիմալ կորուստների, տնտեսագետը պատասխանեց. «Ճիշտ է, գուցե դրա ժամանակը չէ, բայց պետք է ակտիվացնել ներդրումները, դրանք ուղղել վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտ։ Քանի որ նավթի գները գրեթե երկու անգամ իջել են, կիջնի նաև գազի գինը, և մենք այս բոլոր բաղադրիչները պետք է առանձին-առանձին վերլուծենք ու մեզ համար շահավետ հետևություններ անենք։ Եթե մենք կարողանանք ծախսերի մեջ կրճատել էներգակիրների ծախսերը՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, վարկային տոկոսադրույքները էապես նվազեցնել, ապա կարծում եմ՝ կարելի է որոշակիորեն իրավիճակ փոխել, զարկ տալ գյուղատնտեսության ոլորտին, արտադրությանը, որն էլ իր հերթին ազդեցություն կունենա այլ ոլորտների վրա։ Կարծում եմ՝ կառավարությունը այս ճգնաժամային իրավիճակներում ճիշտ հետևությունների կհանգի:

Վարչապետը նաև նշել է, որ այժմ ամենամեծ հիմնախնդիրը դա անորոշությունն է: 2019թ. Մոսկվայում հրապարակվել է իմ «Անորոշության գոտիները և տնտեսության տարբերակայնությունը. Ինչպես կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացները անորոշության պայմաններում»: Այս իրավիճակում տնտեսության զարգացման սցենարների գնահատումը անհրաժեշտ է: Ես խորհուրդ կտամ հետևել իմ գրքում նշված առանցքային ցուցանիշների միջակայքերին, որոնց մասամբ անդրադարձել եմ իմ «Մտորումներ հայաստանի տնտեսության մասին» հարցազրույցում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում