Վրաց իրավապահները բռնի կերպով մեկուսացրել են 190 մարդու, որոնք խախտել են տնային մեկուսացման կանոնները՝ կապված, կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի հետ, հայտնել են ՆԳՆ-ից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 190 մարդ բռնի կերպով ուղարկվել է կարանտինային գոտիներ՝ երկրի տարբեր մարզերում տնային մեկուսացման կանոնները խախտելու համար», – ասված է նախարարությունում:
Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 54-ի, նրանցից երեքը ապաքինվել են, զոհեր չկան: Իշխանությունները շաբաթ օրը հայտարարեցին արտակարգ դրություն: