Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իտալիայում դադարեցվեց ամեն ինչի արտադրությունը, բացի առաջին անհրաժեշտության ապրանքներից

Իտալիան որոշեց դադարեցնել արտադրական բոլոր գործողությունները, բացառությամբ առաջնային անհրաժեշտության ապրանքների արտադրությունը որպես COVID-19- ի տարածման դեմ պայքարի մաս, ասել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, հայտնում է «ՌԻԱ լուրերը»:

«Տանը մնալու մեր զոհաբերությունը նվազագույնն է աշխատանքը շարունակող բուժաշխատողների և բոլոր նրանց համեմատությամբ, ովքեր մասնակցում են արտակարգ իրավիճակի հաղթահարմանը։ Մենք հայտարարում ենք նոր քայլի մասին: Կառավարության որոշմամբ դադարեցվում է արտադրական ողջ գործունեությունը, եթե դրանք առաջնային անհրաժեշտության և առանցքային չեն մեզ կարևորագույն ապրանքներ և ծառայություններ մատուցելու համար», – ասաց նա հեռուստատեսային ելույթի ժամանակ:

Ըստ նրա, հիվանդության բռնկման հենց սկզբից նա որոշեց «չնվազեցնել, չթաքցնել ճշմարտությունը և բոլորին մասնակից դարձնել այս մարտահրավերին»:

«Սա ամենածանր ճգնաժամն է, որը կրում է Իտալիան Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր», – ասաց վարչապետը ՝ հավելելով, որ «սանիտարական արտակարգ իրավիճակը կվերածվի տնտեսականի»:

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ նոր սահմանափակումները չեն վերաբերում մթերային խանութների, փոստային բաժանմունքների, բանկերի և դեղատների աշխատանքներին:

Ինչպես կառավարության աղբյուրներից լրագրողներին հայտնի դարձավ, նոր միջոցառումները կգործեն մինչև ապրիլի 3-ը:

Ուրբաթ օրը Իտալիայի կառավարությունը փակեց զբոսայգիներ և այգիներ մուտքը, արգելեց բացօթյա խաղերն ու գործողությունները: «Ֆիզիկական գործունեություն», այսինքն`անհատական մարզում, թույլատրվում է միայն բնակության վայրի անմիջական հարևանությամբ և միայն մարդկանց միջև նվազագույն հեռավորության պահպանմամբ:

Շաբաթ օրը Լոմբարդիայի իշխանությունները կարգադրեցին դադարեցնել մասնավոր գրասենյակների, պետական գերատեսչությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքները, բացօթյա սպորտաձևերը, նույնիսկ միայնակ մարզվողներին: Հատկանշական է, որ մարզային իշխանությունների նոր միջոցները կտևեն մինչև ապրիլի 15-ը, մինչդեռ, ահմանափակումները կավարտվեն ապրիլի 3-ին: Բայց Կոնտեն արդեն հայտարարել է, որ դրանք կերկարաձգվեն:

Հարևան Պյեմոնտում արգելվում է երկուսից ավելի մարդկանց հավաքվել հասարակական վայրերում: Հռոմում շաբաթ օրվանից բացվել են ոստիկանության բաժանմունքներ ՝ վարորդների կարանտինային պահպանումն անցկացնելու համար: Վենետոյի իշխանությունները կարգադրել են «տեղաշարժման ակտիվությունը» թույլատրել տնից ընդամենը 200 մետր հեռավորության վրա և փակել մթերային խանութները կիրակի օրերին:

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ինտենսիվությամբ Իտալիան առաջին տեղում է և այս շաբաթ զոհերի քանակով առաջ է անցնել Չինաստանից: Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Անջելո Բորելիի՝ շաբաթ երեկոյան հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, Ափենիններում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակի ավելի քան 53 հազար դեպք, շուրջ 6 հազար հիվանդ առողջացել է, զոհերի թիվը գերազանցում է 4,8 հազարը:

Մինչև մարտի 25-ը փակ կլինեն բոլոր մանրածախ առևտրի կետերը, ներառյալ՝ բարերն ու ռեստորանները։ Շարունակում են գործել միայն մթերային խանութներն ու սուպերմարկետները, ինչպես նաև դեղատներն ու լրատվամիջոցները: Երկրում տրանսպորտը նվազագույնի է հասցվել, չեղարկվել է գնացքների 85%-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում