Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

«Վրաերթից հետո վարորդը երեխայիս տարել է իրենց տուն ու «քայլեցրել»….». 28-ամյա երիտասարդը Աբելյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակին ու նրա մորը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Ռաֆայել Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Ռաֆայել Գ.-ն դեպքի պահին 28 տարեկան էր: Նա մեղադրվում էր

9-ամյա աղջնակի վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2019 թվականի մայիսի 28-ին, ժամը 18-ն անց  35-ի սահմաններում Ռաֆայել Գ.-ն, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Հոնդա» մեքենան 50-60 կմ/ժ արագությամբ վարել է Երևանի Աբելյան փողոցով՝ Շինարարների փողոցի կողմից Հալաբյան փողոց տանող ուղղությամբ:

Աբելյան փողոցի 3/4 հասցեի դիմաց, որտեղ տեղադրված են չկարգավորվող հետիոտնային անցումի նշաններ ու գծանշումներ, Ռաֆայել Գ.-ն խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, հատել է զույգ հոծ գծանշումը, խաչմերուկում կատարել է վազանց, խոչընդոտ է ստեղծել չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտների համար, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, արդյունքում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակին ու նրա մայրիկին, երեխայի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Երեխայի մորը վրաերթի հետևանքով անզգուշությամբ պատճառված վնասվածքների մասով Ռաֆայել Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատարանում Ռաֆայել Գ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նշել է, որ որպես տուժողին պատճառված վնասի հատուցում՝ վճարել է 200 հազար դրամ և 300 դոլար:

Տուժող կողմը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Դատարանը Ռաֆայել Գ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է կալանքի 2 ամիս ժամկետով՝  2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի Ռաֆայել Գ.-ին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանն ու տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը:

Պաշտպանը խնդրել էր իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ մեղմացման առումով՝ Ռաֆայել Գ.-ին դատապարտել ոչ թե կալանքի, այլ՝ տուգանքի կամ նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան՝ նրան անազատության հետ կապված պատժի չդատապարտելով:

Ըստ պաշտպան Ա. Պապիկյանի՝ ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆայել Գ.-ի նկատմամբ կալանքի ձևով պատիժ նշանակելով՝ հաշվի չի առել պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Մասնավորապես՝ տուժողին պատճառված գույքային վնասի հատուցումը 200 հազար դրամի և 300 դոլարի չափով, առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցավոր արարք անզգուշությամբ կատարելը, այն, որ վրաերթից անմիջապես հետո ժամանակ չկորցնելու համար Ռաֆայելն ինքն է երեխային տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, այնտեղ գնացած ոստիկաններին ներկայացել է որպես վրաերթը կատարած վարորդ, տվել է խոստովանական ցուցմունքներ: Թեև ապահովագրական ընկերությունը հատուցել է տուժողին պատճառված վնասը, բայց Ռաֆայելն իր հերթին նյութական աջակցություն է ցույց տվել վերը ներկայացված չափով: Նա նոր ընտանիք կազմած երիտասարդ է, աշխատում է, բնութագրվում է դրական, նախկինում դատված չի եղել:

Պաշտպանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը միջնորդել էր պատիժ նշանակել տուգանքի ձևով, բայց դատարանը ավելի խիստ պատիժ է սահմանել՝ կալանքի ձևով:

Տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ երեխայի մայրը, որ երեխայի հետ նույն վրաերթին էր ենթարկվել, իր բողոքում  նշել է, թե ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ, հաշվի չի առել տուժող երեխայի տարիքը, ստացած վնասվածքների ծանրությունը:

Տուժող երեխայի մայրը նշել է, թե դատարանը հաշվի է առել ամբաստանյալի կողմից որպես հատուցում իրենց տրված գումարները, բայց հաշվի չի առել, որ ապահովագրական բյուրոն հիվանդանոցային ծախսերը հատուցել է մասնակիորեն, հետևաբար՝ երեխայի բուժման ծախսերը ամբողջությամբ հատուցված չեն կարող համարվել:

Բողոքաբերը նշել է՝ վրաերթից տուժել են երեխան ու ինքը: Իրեն հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության աշխատողները, իսկ երեխային մեկ այլ մեքենայով տեղափոխել է ամբաստանյալը: Բայց նա երեխային սկզբում տարել է ոչ թե հիվանդանոց, այլ… իր տուն, որտեղ, ըստ երեխայի պատմածի՝ նրան «քայլեցրել են», ինչի հետևանքով կոտրված ոսկորների տեղաշարժ է եղել՝ վիճակը ավելի է  բարդացել: «Փորձեցինք գտնել երեխային, որովհետև ճշգրտումներ արվեցին, որ երեխան ոչ մի հիվանդանոցում չի գտնվում, դիմեցինք ոստիկանություն, դեպքից 40 րոպե անց նոր երեխայիս բերել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ես էի գտնվում: Քանի որ այդ հիվանդանոցը երեխաներ չէր ընդունում,  շտապօգնության մեքենայով երեխային տեղափոխել են  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»:

Երեխայի մայրը նշել է, թե ամբաստանյալը կտրականապես հրաժարվել է հատուցել երեխայի հետագա բուժման ծախսերը, այդ ծախսերը երեխայի ընտանիքն է հոգացել:

Ըստ բողոքաբերի՝ եթե ընհանուր իրավասության դատարանը ներկայացված բոլոր հանգամանքները հաշվի առներ, ավելի խիստ պատիժ կնշանակեր՝ իրական ազատազրկումով, այլ կերպ, ըստ բողոքաբերի՝ անհնար կլինի ամբաստանյալի ուղղվելը:

Տուժողի օրինական ներկայացուցիչը պահանջել է պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, նշանակել առավել խիստ պատիժ ազատազրկման ձևով:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Հարությունյան, Լ. Աբգարյան, Ա. Դանիելյան կազմով, վերաքննիչ բողոքները մերժեց՝ արձանագրելով, որ բողոքարկված դատական ակտով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակների ու պատժաչափերի, պատիժը կրելու վերաբերյալ լուծումները հիմնավորված են ու բավարար չափով պատճառաբանված, թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որը ազդել կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ երկամսյա կալանքով, թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում