Արդեն երրորդ տարին անընդմեջ Ֆինլանդիան ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Նման եզրահանգման է եկել ՄԱԿ-ը՝ ամենամյա «Երջանկության միջազգային օրվան» ընդառաջ, որը նշվում է մարտի 20-ին, ուսումնասիրություն կատարելուց հետո: Արդյունքներն ամփոփել է Business Insider-ը:
Վարկանիշը կազմելիս կարևորագույն գործոններից մեկը, որը հաշվի են առել ուսումնասիրության կազմակերպիչները, երկրում վստահության մակարդակն է: Ֆինլանդիան ամենաերջանիկ երկիր ճանաչվեց նաև այն արդյունավետ միջոցների շնորհիվ, որոնք իշխանությունները կիրառեցին կորոնավիրուսի դեմ պայքարում:
Բացի դրանից, հաշվի են առնվել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական համակարգերի որակը, առողջ կյանքի տևողությունը, կոռուպցիայի մակարդակը և ազատությունը:
Երջանիկ երկրների դասակարգման աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրեց Դանիան: Դրան հաջորդում են Շվեյցարիան, Իսլանդիան և Նորվեգիան: Լյուքսեմբուրգը փակում է առաջին տասնյակը: