Սլովակիայի նոր կառավարության անդամները տարածված կորոնավիրուսային վարակի պատճառով երդում են տվել բժշկական դիմակներով ու ձեռնոցներով: Այս մասին հաղորդել է տեղական Pravda հրատարակությունը:
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ժողովի մասնակիցներին՝ եվրոպական երկրի նոր նախարարներին և նախագահ Զուզան Չապուտովին ստիպել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել:
Սլովակիայի նոր կոալիցիոն կառավարությունը ներառում էր չորս կուսակցությունների ներկայացուցիչներ:
Մարտի 21-ի դրությամբ Սլովակիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 137 դեպք:
Փետրվարին հաղորդվեց, որ Սլովակիայի Վարչապետ Պիտեր Պելեգրինին նախքան Ռուսաստան մեկնելը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը վարակվել է կորոնավիրուսով։
Ըստ վերջին տվյալների՝ նոր կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 11,4 հազար մարդ, հայտնաբերվել է վարակի 275 հազար դեպք, որոնցից 88 հազարը առողջացել են:
Կորոնավիրուսային վարակը փոխանցվում է մանր կաթիլների միջոցով, որոնք արտազատվում են հիվանդի քթից կամ բերանից՝ նստելով շրջակա առարկաների վրա: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս վարակվածներից ավելի քան մեկ մետր հեռավորության վրա մնալ, ձեռքերը պարբերաբար լվանալ կամ ախտահանել և չմոտեցնել բերանին, քթին և աչքերին: