Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Իշխանությունը մտահոգություն չունի, որ «Այո»-ն կարող է չհաղթել. միակ մտահոգությունը ՀՀ քաղաքացիների բարօրությունն է

«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը նախորդ ամիս ուղարկվել է և Վենետիկի հանձնաժողովին, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որովհետև այդ երկու կառույցները համատեղ կարծիքեն ներկայացնելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Երկու շաբաթ առաջ այդ երկու կառույցների ներկայացուցիչները Հայաստանում էին մեր հրավերով: Նրանք հանդիպումներ ունեցան թե իշխող, թե մյուս խմբակցությունների հետ, թե քաղհասարակության ներկայացուցիչների հետ, և ակնկալվում էր, որ մարտի 20-ից հետո տեղի ունենալիք Վենետիկի հանձնաժողովի նիստում կհաստատվեր վերջնական տարբերակը, բայց հավանաբար տեղյակ եք, որ այդ նիստը տեղի չի ունենալու կոնորավիրուսի պատճառով: Բայց իրենք հեռակա կարգով աշխատելու հնարավորություն ունեն և մենք մարտի վերջին կունենանք վերջնական տարբերակը: Ես ծանոթ եմ նախնական տարբերակին, որը, իմ կարծիքով, խիստ դրական է արձագանքում մեր առաջարկած փոփոխություններին»,-ասաց նա:

Համազասպ Դանիելյանը հավելեց, որ այն պահին, երբ կունենան պաշտոնապես հաստատված տարբերակը, իրենք գուցե որոշ ռեկոմենդացիաներ հաշվի առնելով, այն կդնեն շրջանառության մեջ: Նա չբացառեց, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կարող է հանդես գան որպես համահեղինակ:

«Մենք գարնանային նստաշրջանի ավարտին ակնկալում ենք, որ կունենանք այդ օրենսդրությունը ընդունված: Այս պահին ոչ մի բան դրան չի կարող խոչընդոտել»,-ասաց նա:

Անդրադառնալով արտակարգ դրություն հայտարարելուն և հանրաքվեն հետաձգելուն և դիտարկմանը, որ արտակարգ դրությունից հետո հանրաքվեն կարող է ձախողվել, համազասպ Դանիելյանը նշեց, որ իշխանությունը մտահոգություն չունի, որ «այո»-ն կարող է չհաղթել. «Մեր խմբակցության միակ մտահոգությունը ՀՀ քաղաքացիների բարօրությունն է: Դա է կարևորը, ոչ թե թեկուզ կարևոր, բայց մեր քաղաքական օրակարգը, այդ թվում հանրավքեի իրականացումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում