Իսպանիայում մահացել է Վրաստանի մի քաղաքացի, որ վարակված է եղել կորոնավիրուսով՝ լրագրողներին տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Սա Վրաստանի երկրորդ քաղաքացին է, որ մահացել է Իսպանիայում այս ախտորոշմամբ: Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ այս երկրում 74-ամյա մի վրացուհի մահացել է կորոնավիրուսից:
«Մենք Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից հաղորդագրություն ստացանք, որ Իսպանիայում մահացել է մեր հայրենակիցը՝ երիտասարդ կին, որ քաղցկեղ և կորոնավիրուս է ունեցել: », – ասել է Իմնաձեն:
Նրա խոսքով՝ Վրաստանի արտգործնախարարությունը կապի մեջ է կնոջ հարազատների հետ՝ ընտանիքին օգնելու համար: