Tuesday, 23 04 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»

Երեք տարի առաջ կարտոֆիլ էինք արտահանում, հիմա ներկրում ենք

Ի՞նչ հետևանքներ են ունենալու կորոնավիրուսը և նրա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքները սկսվել են, գյուղացին դաշտում է, և եթե ցրտահարություն չլինի, ապա կունենանք ծիրանի կայուն բերք։

«Կորոնավիրուսը որևէ խնդիր չի առաջացնում, որևէ աժիոտաժ չի առաջացնում։ Այսօր մեզ համար առաջնայինը գյուղմթերք արտադրելն է, ինչով էլ զբաղվում ենք։ Մենք վարում-ցանում ենք, գյուղացին իր գործով է զբաղված»- ասաց Հրաչ Բերբերյանը։

Դիտարկմանը, թե, օրինակ, Էջմիածնում չկա՞ն մտահոգություններ, մարդիկ չե՞ն խուսափում շփումներից, Հրաչ Բերբերյանն արձագանքեց․«Հենց երեկ եղել եմ Էջմիածնում, սածիլացու էի գնում, այգիների դիմացը ծաղկած էր, մարդիկ սպասում էին, որ անձրևները վերջանան, իրենք իրենց աշխատանքն անեն։ Ցանքատարածությունները նվազել են, որովհետև գյուղացին սերմացու չստացավ, պարարտանյութ չստացավ։ Կառավարությունը զբաղված է կորոնավիրուսով։ Աշնանը պետք է մտածեին գարնանացանի մասին»։

Հրաչ Բերբերյանը կարծում է, որ այսօր կառավարությունում չկա գյուղատնտեսության մասնագետ։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցում էր, որ կարտոֆիլ ենք ներկրում, վարչապետն էլ ողջունեց ներկրողներին։ Այսօր ողջունում են կարտոֆիլ ներկրողներին, ես մնում եմ զարմացած։ Փոխանակ խթանեն արտադրողներին, ներկրողներին են ողջունում։ Իսկ Հայաստանը երեք տարի առաջ կարտոֆիլ էր արտահանում»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք, թե այսօր, երբ չկա գյուղատնտեսության նախարարություն, ինչպես են լուծվում ոլորտին վերաբերող խնդիրները, գյուղացին ում է դիմում հարկ եղած դեպքում։

«Այդտեղից սկսեցին էլի խնդիրները։ Ինչքան էլ դատարկագլուխ նախարար լիներ, ի պաշտոնե նա ստիպված էր գյուղատնտեսության ոլորտի հարցերն արծարծել կառավարությունում։ Հիմա էդ մարդը չունենք։ Մենք տարբեր խնդիրներով դիմել ենք, սակայն ձայն բարբառո հանապատի։ Օրինակ՝ Ախուրյանի ջրամբարում և Արփի լճում ջուր չկա, ոչ մեկը դրա համար պատասխան չի տալիս։ Գարնանը փականները բացում են, այդ ջուրը գնում է Ախուրյանի ջրամբար, այնտեղից էլ Թուրքիան տանում է։ Թող պատասխան տան դրա համար։ Ո՞վ է թույլ տվել, որ ջրամբարները բացեն, որպեսզի ջուրը գնա Ախուրյանի ջրամբար, ո՞վ է արել։ Շիրակի տարածաշրջանի գյուղերի իննսուն տոկոսն օգտվում է Արփիի ջրից։ Արփիի ջրի մակարդակը պետք է լինի 100-110 մլն խորանարդ մետր, այսօր 8 մլն խորանարդ մետր է։ Երկու հէկ կա այնտեղ, որ աշխատում են և տանում գյուղացու ջուրը»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում