Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

COVID-19. Աշխարհում նոր դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Իսպանիայում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 287 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացել է 11 հազար 893 մարդ: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում. եթե առավոտյան ապաքինվածների թիվն անցնում էր 91 հազարը, ապա արդեն երեկոյան 93 հազար 617-ը:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 008 է: Մեկ օրվա մեջ այստեղ ընդամենը 41 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 021 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 032:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 24 հազար 926 դեպք կա, մահացածները 1326-ն են: Նշենք, որ Իսպանիայում մեկ օրվա ընթացքում նկատելիորեն աճում է թե վարակվածների, թե մահացածների թիվը. նոր դեպքերի թիվն այս երկրում 3 հազար 355 է:

Գերմանիայում ևս կորոնավիրուսով վարավածների թիվն արագ է աճում. եթե առավոտյան այստեղ վարակվածների թիվը 19 հազար 848 էր, ապա երեկոյան 21 հազար 652 է (ավելացել է 1 804-ով): Գերմանիային հաջորդում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը 20 հազար 610 է, ԱՄՆ-ում վարակվածների թիվը 19 հազար 871 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 12 հազար 612-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 799-ի, Շվեյցարիայում 6 հազար 186-ի, Մեծ Բրիտանիայում՝ 4 հազար 072-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում և այլուր:

Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1087-ի: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 13 մարդ:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է. մեկ անձ ապաքինվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում