Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Կորոնավիրուսը հիշեցնում է՝ քաղհասարակությունն անզոր է այսպիսի լուրջ մարտահրավերների հանդեպ

Դեռ տարեսկզբից աշխարհում տարածվող կորոնավիրուսի մասին համացանցում օր չի լինում, որ չհայտնվեն հակասական տեղեկություններ, վերլուծություններ, որոնք ավելի շատ շփոթեցնում, մոլորության մեջ են գցում միջին վիճակագրական ընթերցողին, քան կողմնորոշում։ Լրատվական կայքերում ամենաընթերցվող հրապարակումների հորիզոնականներում հայտնվում են սովորաբար կորոնավիրուսի մասին նյութերը՝ ընթերցողների շրջանում առաջացնելով հակասական զգացումներ և տրամադրություններ։

Իտալացի փիլիսոփա Ջորջիո Ագամբեն, որի երկիրը կորոնավիրուսի պատճառով ամենաշատ տուժածներից է, իտալական օրաթերթերից մեկում գրած իր հոդվածում այն միտքն է արծարծել, որ վարակի պատճառով ստեղծված սահմանափակումներն անհամաչափ են սպառնալիքներին։ Ագամբեն մասնավորապես նշում է, որ վախի դրությունը ներթափանցել է անհատական գիտակցություն և վերածվում է կոլեկտիվ խուճապի դրության իրական կարիքի, որի համար համաճարակը կատարյալ պատրվակ է դառնում։

Մշակութաբան Վարդան Ջալոյանը, անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով ստեղծված սահմանափակումների մասին մեր հարցին, մեջբերեց Ֆեյսբուքի իր էջում կատարած հետևյալ գրառումը. «Ինչն է վախեցնում ինձ կորոնավիրուսի մեջ: Իր գլոբալ իշխանությունը:

Կորոնավիրուսը մեզ հիշեցնում է ազգային իշխանության անզորության մասին:

Կորոնավիրուսը հիշեցնում է, որ քաղաքացիական հասարակությունն անզոր է այսպիսի լուրջ մարտահրավերների հանդեպ:

Կորոնավիրուսը, ինչպես միգրանտների հանդեպ ատելությունը, անհաղթահարելի է: Այդ պատճառով հասկանանք, թե ինչի՞  նման է կորոնավիրուսը։

Կորոնավիրուսը նման է մեր տարվածությանը ինտերնետով։

Կորոնավիրուսը նման է ֆեյսբուքում ստատուսներ գրելուն։

Կորոնավիրուսը նման է այն վիրուսներին, որ ունենք, բայց չենք տեսնում և զգում։

Հիվանդացեք միայն ճիշտ վիրուսներով։

Առողջ, Դուք գլոբալ դեղագործական, ինտերնետային, հեռուստատեսային, պատկերային տնտեսության համար ավելորդ եք:

Այդպիսիները պետք է գենոցիդի ենթարկվեն՝ ըստ վիրուսային տարածման գլոբալ կապիտալիզմի օրենքի: Դեռ վիրուսակիր չե՞ք։ Գլոբալ կապիտալիզմը, ինչպես ՏԱՅԴ-ի գովազդում, արդեն գալիս է»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդան Ջալոյանը նկատում է, որ արտակարգ դրությունը նպաստում է, որ տարբեր տեսակի իշխանություններ ամրապնդեն իրենց դիրքը, և բժշկական հաստատությունների միջոցով պետությունը կարողանում է մարդկանց պահել ինչ-որ չափի մեջ։

Մշակութաբանը ևս կարծում է, որ սահմանափակումները չափազանցված են, չեն համապատասխանում վտանգին, մյուս կողմից էլ, սակայն, չկա համաճարակի նկատմամբ կառուցողական մոտեցում։

«Օրինակ՝ կարելի է դիմակներ բաժանել։ Հիմա դիմակների բիզնեսը ծաղկում է։ Այսինքն՝ համաճարակները նպաստում են, որ ինչ-որ դեղագործական ընկերություններ ամրապնդեն իրենց դիրքերը»,- ասաց Վարդան Ջալոյանը։

Մշակութաբանը նշում է, որ այս օրերին իր հայրը գտնվում է հիվանդանոցում (նա, իհարկե, վարակված չէ կորոնավիրուսով), սակայն նրա հարազատներին թույլ չեն տալիս այցելել հիվանդին։

«Կարո՞ղ եք ռացիոնալ բացատրություն տալ, թե ինչու չի կարելի այցելել  նման հիվանդներին։ Միայն բժիշկներն են ներսուդուրս անում և հայտնում տեղեկություններ»,- հարցնում է մեր զրուցակիցը։

Միաժամանակ, դատելով տեղեկատվական հոսքերից, Վարդան Ջալոյանը կարծում է, որ համավարակին  Հայաստանում ավելի հանգիստ են վերաբերվում, քան եվրոպական երկրներում, քանի որ աշխարհում կատարվածին հայերն այդքան բուռն չեն արձագանքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում