Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պուտինն անադեկվատ է համաճարակի կանխարգելման հարցում. Հետխորհրդային տարածքի կոնֆլիկտների ճակատագիրը կախված է նաև Մոսկվայից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը։

– Պարոն Պորտնիկով, անկասկած կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումից հետո աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու։ Հստակ է, որ այդ փոփոխությունները չեն շրջանցի նաև հետխորհրդային տարածաշրջանը, այստեղ առկա հակամարտությունները։ Ձեր կարծիքով՝  ինչպիսի՞ն կլինի այդ հակամարտությունների ճակատագիրը այս իրավիճակի ավարտից հետո, ի՞նչ փոփոխություններ եք կանխատեսում։

– Կարծում եմ՝ չկա աշխարհում որևէ լուրջ վերլուծաբան կամ նույնիսկ ռոբոտ, որը կարող է հստակորեն կանխատեսել՝ ինչպիսին կլինի աշխարհի ճակատագիրը կորոնավիրուսի համաճարակից հետո։ Կա մի քանի հանգամանք, որը մեզ թույլ չի տալիս նման կանխատեսումներ անել։ Մենք չգիտենք, թե ինչքան կտևի պանդեմիան, չգիտենք, թե ինչքան մարդկային կյանք կտանի, չգիտենք, թե ինչպիսի տնտեսական, քաղաքական հետևանքներ կունենա։ Չգիտենք նաև, թե որ իշխանությունները ադեկվատ կգտնվեն պանդեմիայի դեմ պայքարի հարցում։ Չգիտենք, թե որ  իշխանություններն առհասարակ ստիպված կլինեն հեռանալ քաղաքական ասպարեզից։ Ընդ որում՝  պանդեմիան հաղթահարելու համար կարող  են անհրաժեշտ լինել կոշտ որոշումներ՝ ավտորիտար բնույթի։ Մենք արդեն այսօր տեսնում ենք, թե ինչպես են ժողովրդավարական պետությունները մտցնում կոշտ սահմանափակումներ քաղաքացիների տեղաշարժման հարցում, ուժային կառույցներին ավելացված հատուկ լիազորություններ տալիս, քաղաքացիներից պահանջում են բացատրություն անգամ ամենահասարակ փողոց դուրս գալու համար։ Վաղը, երբ անհրաժեշտ լինի նորից տնտեսությունը գործի դնել, դա կարող է անել միայն լիբերալ շուկան, այնպես, ինչպես դա եղավ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսությունն աշխատեց միայն լիբերալ շուկայից հետո, իսկ Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսությունը, որը Խորհրդային Միության օկուպացիայի տակ էր, մարգինալացվեց ու առ այսօր չի կարողանում ոտքի կանգնել։

Խորհրդային Միության տարածքի հակամարտությունների իմաստով շատ բան կախված է Ռուսաստանի ղեկավարության ադեկվատությունից, թե ինչպես է այդ երկրի ղեկավարությունը գնահատում պանդեմիայի վտանգները։

– Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ղեկավարության գործողություններն այս շրջանում։

– Մինչ այս պահը կարող ենք վստահորեն ասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն անադեկվատ է պահում։

Եվ նույնսիկ ոչ թե ժողովրդավարության կամ ավտորիտարիզմի առումով, այլ քաղաքական գործիչների՝ խնդրի վերաբերյալ տարրական գիտելիքների ու հասկացվածության առումով։ Ռուսաստանում ամեն օր ավելանում է  վարակվածների թիվը, հավանական է, որ կավելանա նաև զոհերի թիվը։ Ու այս իրավիճակում իշխանությունները որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում էպիդեմիան կանգնեցնելու համար։ Պուտինն անձամբ ապրում է նախահամաճարակային օրակարգով՝ գնում է իր կողմից անեքսիայի ենթարկած Ղրիմ՝ նշելու անեքսիայի «տարեդարձը», ու մինչև հիմա դիտարկում է սահմանադրական հանրաքվեն անցկացնելու հարցը կամ Մայիսի 9-ի հաղթանակի տոնի շքերթի հարցը։

Իսկ այդ երկու իրադարձությունները կարող են համաճարակային ռումբ դառնալ Ռուսաստանի համար։ Դա նշանակում է, որ ՌԴ նախագահը կորցրել է իրականության հետ իր  բոլոր կապերը, և եթե նա այդ կապը չվերագտնի, ապա Ռուսաստանի համար համաճարակի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ միանգամայն անկանխատեսելի կարող են լինել իրավիճակները հետխորհրդային տարածքում հակամարտությունների հետ կապված՝ սկսած Ղարաբաղից, վերջացրած Դոնբասով ու Ղրիմով։ Մենք հասկանում ենք, որ նման իրավիճակում Ռուսաստանը կթուլանա, բայց հակամարտության մյուս մասնակիցները ևս չեն ուժեղանա։ Եթե մենք այսօր կարող ենք խոսել այն մասին, որ հակամարտող կողմերը մրցում են իրենց հզորությունը չափելով, ապա վաղը նրանք կմրցեն իրենց թուլությամբ։ Հաջողությունը կլինի նրա կողմը, ով այնքան թույլ չի լինի, որքան մյուսները։ Էլ չեմ խոսում այն մասին, որ հենց այդ շրջաններում, էպիդեմիայով պայմանավորված, կարող է փոխվել քաղաքական օրակարգը։ Եթե պարզվի, որ այս կամ այն  շրջանում կամ ինքնահռչակված շրջանում համաճարակն ավելի շատ է տարածված, քան ճանաչված պետություններում՝ դա նույնպես իրավիճակը կփոխի։ Ավելի պարզ ասած՝ մի հարց տանք մեզ. ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղում ինչպե՞ս է իրավիճակը հաղթահարվելու, արդյոք կփակվի՞ Հայաստանի ու Ղարաբաղի միջև սահմանը, ինչքա՞ն երկար կարող է այդ սահմանը փակ լինել, ինչպե՞ս կարող է գոյատևել այդ շրջանը։ Նման հարցեր պետք է հենց այսօր տանք։ Ինչքանո՞վ կարող է Հայաստանը վերահսկել համաճարակի կանխումն իր ու Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ու Ադրբեջանի պատրաստվածության մակարդակը համաճարակից հետո՝ քաղաքական կամ ռազմական լուծման գնալու համար։ Ո՞ր կողմը կարող է իրեն թույլ տալ հակամարտության կարգավորման ուժային ճանապարհ։ Շատ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը չենք կարող ունենալ՝ մինչև որ չմտնենք քիչ թե շատ կայուն շրջան։ Մենք այսօր աննորմալ շրջանում ենք, հայտնվել ենք միջնադարում ու չգիտենք՝ երբ դուրս կգանք։ Միգուցե երկու ամսից, գուցե կես տարուց, իսկ գուցե ձմռանը համաճարակի նոր բռնկում լինի, ու չլինի պատվաստանյութ։ Եվ ամենակարևորը՝ մի բան պետք  հասկանանք։ Այն, ինչ եղավ, մարդկանց շատ հստակ մատնացույց է անելու այն փաստը, որ իրենք այլևս չեն ապրում այն բարեկեցիկ  աշխարհում, որում ապրում էին նախքան կորոնավիրուսը։ Նմանօրինակ ցանկացած նոր համաճարակ կարող է նորից մարդկության գոյության հարց դնել։ Մենք դա ինչպե՞ս ենք հաղթահարելու, ի՞նչ հետևություններ ենք անելու՝ հօգուտ բա՞ց, թե՞ փակ աշխարհի։ Օրինակ՝ ես այդ հարցերի պատասխանները չունեմ, որովհետև դրանք պատասխաններ չունեն։ Եթե նայեք, թե ինչպես է փոխվել աշխարհը  միջնադարի  տարբեր համաճարակներից հետո, կհասկանաք, որ բոլորովին նոր աշխարհի հետ ենք գործ ունեցել։ Շատերն ընդհանրապես ասպարեզից  դուրս են մնում, նորերն են հայտնվում հարթակում, շատ հաճախ անգամ բոլորովին նոր ազգեր։ Շատ հին ազգեր վաղուց դարձել են ընդամենը պատմության մի թերթ, այլևս ոչ մի բանում մասնակցություն չեն ունենում, որովհետև գոյություն էլ չունեն։

Եթե, օրինակ, ձեր ապուպապը նման հարց քննարկեր իմ ապուպապի հետ, իրենք աշխարհը չէին պատկերացնի առանց այն ազգերի, որոնց կողքին իրենք ապրել են։ Բայց հետո պարզվեց, որ բոլորովին այլ հարցեր պետք է լուծվեն՝ ոչ միայն այլ քաղաքական գործիչների, այլ նաև այլ ազգերի հետ։ Իհարկե, հիմա այդպես չի լինի, իրադարձությունների բոլորովին այլ մասշտաբ է, բայց հասկանալու համար իրավիճակը պետք է սա հաշվի առնենք։

– Մենք  ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից շատ ամպագոռգոռ հայտարարություններ ենք լսել գլոբալ սպառնալիքների դեպքում դրանք միասնական հաղթահարելու անհրաժեշտության մասին։ Բայց մինչև հիմա մենք տեսնում ենք, որ այդ կառույցների անդամ պետություններն ինքնուրույն քաղաքականություն են վարում համաճարակի հաղթահարման ուղղությամբ։ Էլ ինչի՞ համար են նման միությունները, եթե նման իրավիճակներում ամեն մեկը, կոպիտ ասած, «իր գլխի ճարն է տեսնում»։

Մենք տեսնում ենք, թե ինչքան տարբեր են գործում նման իրավիճակներում Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը։ ԵՄ-ն փորձում է իր աղքատ անդամներին գումար հատկացնել գոյատևման համար։ Իսկ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց չէ, այն քաղաքական կառույց է՝ Ռուսաստանի գերիշխանությամբ։ Եվ հիմա, երբ Ռուսաստանի տնտեսությունը մեր աչքի առաջ փլուզվում է, Ռուսաստանն ապրում է ռեզերվի հաշվին, ու ոչ ոք չգիտի, թե Ռուսաստանն ինչպես է գոյատևելու, երբ այդ ռեզերվները վերջանան։ Հասկանալի է, որ այժմ Ռուսաստանին հետաքրքրում է միայն սեփական գոյության  հարցը, և հազիվ թե այն կարողանա օգնել ԵԱՏՄ թեկուզ մեկ անդամի։

Իսկ ԵԱՏՄ մյուս անդամները չունեն տնտեսական պոտենցիալ միասնական գործողությունների համար։ Ահա և ամբողջ պատմությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում