Ֆրանսիացիների ավելի քան կեսը վստահում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և կորոնավիրուսի դեմ պայքարի նրա ջանքերին: Նման տվյալներ է ներկայացնում Harris Interactive հետազոտական կենտրոնը, որը հարցում է անցկացրել LCI հեռուստաալիքի համար: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 917 մարդ:
Ֆրանսիայի առաջնորդի վստահության վարկանիշը կազմել է ռեկորդային 52 տոկոս, ինչը 13 տոկոսով բարձր է նախորդ ամսվանից: Այսպիսով, ավելի քան երկու տարի հետո առաջին անգամ Մակրոնին հաջողվել է գերազանցել 50 տոկոսի շեմը: 2018 թվականի դեկտեմբերին նրա վստահության վարկանիշը կազմել է 31 տոկոս:
Հարցումը անցկացվել է մարտի 17-ից 19-ը՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմեց ժողովրդին հեռուստատեսային կոչով՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ: