Հյուսիսային Կորեայի զինված ուժերը շաբաթ օրը՝ մարտի 21-ին միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ են արձակել՝ հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբների տնօրենի հայտարարությունը:
Հրթիռները արձակվել են Հյուսիսային Փհենյանի արևմտյան նահանգում՝ դեպի Ճապոնական ծովը: Ինչպես նշվում է, արձակված հրթիռները հաղթահարել են 410 կմ հեռավորություն 50 կմ առավելագույն բարձրության վրա:
Այս արձակումը երրորդն է՝ տարվա սկզբից ի վեր: Դրանից առաջ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը մարտի 2-ին և 9-ին անցկացրել են նմանատիպ փորձարկումներ, որոնք հետագայում Փհենյանը անվանել է «գերհզոր հրթիռների արձակման փորձարկում»: Անցյալ տարի ԿԺԴՀ-ն հրթիռների արձակում է իրականացրել 13 անգամ: