Շվեյցարիայի առողջապահության նախարար Ալեն Բերսեն հայտարարել է հինգ մարդուց ավելի հանդիպումների արգելքի մասին և կոչ է արել մարդկանց համագործակցել ՝ կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին՝ գրում է Interfax-ը:
«Արգելվում է հավաքվել ավելի քան հինգ հոգով: Անհրաժեշտ է շինհրապարակներում հեռավորություն պահպանել:
Նման միջոցներով Դաշնային խորհուրդը մտադիր է պաշտպանել բնակչությանը և խուսափել հիվանդանոցներում գերբնակվածությունից: Բոլորը պետք է նպաստեն: Մնացեք տանը, եթե ձեզ հարկավոր չէ դուրս գալ»,- գրել է Ալեն Բերսեն թվիթերում:
Interdiction des rassemblements de plus de 5 personnes, respect des distances sur les chantiers: le Conseil fédéral veut ainsi protéger la population et éviter la saturation des hôpitaux. Nous devons tous agir – et rester le plus possible à la maison! #CoronaInfoCH pic.twitter.com/WpjkdlnKeR
— Alain Berset (@alain_berset) March 20, 2020