Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման եթերում հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները:
Նրա կարծիքով՝ համավարակը կնվազի ոչ շուտ, քան մայիսի վերջին:
Նա հորդորել է չանհանգստանալ, քանի որ «դա չի օգնում»:
Պոզները նաև խորհուրդ է տվել, թե ինչպես պաշտպանվեն կորոնավիրուսային վարակից: Նա նշել է, որ պետք է հանդիպելիս առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել, այլ ոչ թե գրկել և համբուրել, ձեռքով չբարևել:
Պոզները ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։