Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ինչո՞ւ էին այն ժամանակ մեղադրական վճիռներ կայացնում, այսօր՝ արդարացնում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է բողոքներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններից հետո քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց։

Վերջին բողոքը վերաբերում է նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ  Վարդգես Գասպարիի գործով  2008թ․ նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռին։

Վարդգես Գասպարին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործընթացն իր համար ունի որոշ մութ կետեր։

«Երբ Վճռաբեկ դատարան մենք 2008-2009թթ․ բողոք էինք ներկայացնում, վարույթ չէին ընդունում, հիմա ի՞նչ է փոխվել, որ վարույթ է ընդունել։ Այն դատավորները, որոնք մեղադրական վճիռներ են կայացրել քաղբանտարկյալների համար, հետաքրքիր է՝ դեռ պնդո՞ւմ են, որ այդ վճիռներն արդար են կայացրել։ Արդյո՞ք Վճռաբեկ դատարանն ընդունում է, որ այն ժամանակ ինքը սխալ է վարվել՝ վարույթ չընդունելով մեր գործերը։ Չէ՞ որ այն ժամանակ նրանք ամեն գնով մեղադրական վճիռներ էին կայացնում»,- նշեց Վարդգես Գասպարին։

Մեր դիտարկմանը, որ նախկին դատավորներից, որոնք մեղադրական վճիռներ էին կայացնում քաղբանտարկյալների գործերով, ոչ բոլորն են մնացել այսօր դատական համակարգում, Վարդգես Գասպարին արձագանքեց․«Այդպես է։ Բայց պետք է պարզել, թե ինչ է փոխվել, ինչու այն ժամանակ մեղադրում էին մարդկանց, հիմա՝ արդարացնում։ Որքանո՞վ է դա արժանահավատ։ Ամբողջ պետական ապարատը, ներառյալ 17 հեռուստաընկերությունները,  2008 թվականին ընդդիմադիր գործիչներին հայտարարում էին հանցագործ, արդյո՞ք կընդունեն եւ կհայտարարեն, որ այդ մարդիկ ոչ թե հանցագործներ են եղել, այլ քաղաքական հայացքների համար են ազատազրկվել, թե՞ դա արվում է արվելու համար»։

Վարդգես Գասպարիի հայցն ընդդեմ ՀՀ-ի բավարարել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նրան տրամադրելով 4000 եվրո փոխհատուցում, սակայն նա հրաժարվել է վերցնել այդ գումարը՝ որպես բողոքի նշան իր նկատմամբ կատարված անարդարությունների։

«Այդ անարդարությունները, կատարվել են ինձ հետ դատարանում, կալանավայրում,  երբ ինձ խոշտանգել են,  իմ քաղաքացիական ակցիաների ժամանակ։ Դա վերաբերում է նաեւ այն իրավապաշտպաններին, որոնց համար իրավապաշտպանությունը փեշակ է։ Թող նրանք գնան, ստանան այդ 4000 եվրոն եւ ապահովեն իրենց բարեկեցությունը»,- ասաց Վարդգես Գասպարին։

Հիշեցնենք, որ այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ Ազատության հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Գասպարին չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Գասպարին դատապարտվել էր մեկ տարի ժամկետով ազատազրկման, որի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը մասնակիորեն բավարարելով՝ Վերաքննիչ քրեական դատարանը 2009թ մարտի 30-ի որոշմամբ դատավճիռը պատժի մասով փոփոխել է և որպես պատիժ է նշանակել ազատազրկում տասնմեկ ամիս ժամկետով։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ մասնավորապես, մեղադրանքը եղել է անորոշ, վերացական կերպով ուղղակի մեջբերվել է վերագրվող հանցագործությունը սահմանող նորմի դիսպոզիցիան՝ առանց նկարագրելու հանցավոր արարքների կատարման ձևն ու եղանակը: Ընդ որում՝ քրեական գործով տուժող ճանաչված անձ չկա: Այդ պայմաններում անհնար է դարձել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջների կատարումը, և Վ.Գասպարիի արարքում բացակայում է հանցակազմը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում