Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը հիշեցնում է սեփական անձի գոյության մասին… նախևառաջ՝ քաղաքական գնահատական ՀՀԿ-ին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն այն մասին, որ Սարգսյանը ուղիղ կապով հարաբերվում է ՀՀԿ ղեկավար կազմի հետ և անհրաժեշտ ցուցումներ տալիս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում կուսակցության վարքագծի առումով: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սարգսյանը, ուշադրությամբ հետևելով իրադարձությունների զարգացմանը թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում, հորդորել է համախմբել իրենց ունեցած մասնագիտական ներուժը և առաջարկություններ մշակել կառավարությանը ներկայացնելու համար: Ըստ երրորդ նախագահի, ներկայումս խնդիրը բոլորինն է և պետք է գերակա լինի համախմբվածության սկզբունքը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս հայտարարությունը պարզապես սեփական անձը մոռացության չմատնելու իմաստ ունի. «Առանց իր ասելու էլ, այն բոլոր մասնագիտական ուժերը, որոնք նպատակահարմար են գտնում իրենց տեսակետը ներկայացնել՝ ներկայացնում են։ Անգամ քաղաքական ուժերն են դա անում, քաղաքական գործիչները, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, օրինակ,  առանց ՀՀԿ ղեկավարի հորդորի իր բոլոր առաջարկությունները կառավարությանը ֆեյսբուքյան իր էջով ներկայացրել է։ Առողջապահության բնագավառի ներկայացուցիչները ևս  իրենց ֆեյսբուքյան էջի միջոցով, լրատվամիջոցներով իրենց առաջարկությունները, դիրքորոշումը ներկայացնում են։ Ոչ ոք բնավ կարիք չունի ՀՀԿ ղեկավարի հորդորները լսել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հստակ է ՀՀԿ ղեկավարը հիշեցնում է սեփական անձի գոյության մասին.«Բոլորը զբաղված են կորոնավիրուսի հարցով, ինչ-որ չափով նաև հանրաքվեի հետ կապված հարցերով ու երրորդ նախագահը դուրս է մնացել բոլորի ուշադրության կենտրոնից։ Հիմա ընդամենը հիշեցնում է իր անձը, ոչ ավել։ Իհարկե նաև պետք է ասել, որ դրական կողմից է իր անձի մասին հիշեցնում, բայց շատ ուշ է և ոչ տեղին»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ բնական աղետի ժամանակ պետք է համերաշխություն լինի։ Մեր զրուցակցին իր գոհունակությունը հայտնեց, որ ՀՀԿ-ն նման հայտարարությամբ է հանդես եկել, ապա շարունակեց.«Բա ի՞նչ պետք է ասեին, ուխ,ի՜նչ լա՞վ է։ Համամարդկային դժբախտություն է, «հոմոսափիենսի» դեմ վիրուսի գրոհ է, մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ ենք համատեղ պայքարել մեր առողջության համար»։

Ըստ Արշակյանի՝ եթե ՀՀԿ-ն շարունակի, քաղաքական ծրագիր առաջարկի, վերագնահատելով իրենց դերը նախորդ շրջանում, այդ գնահատականից հետո նոր ծրագրեր առաջարկեն՝ շատ ավելի ճիշտ ու օգտակար կլինի. «Բայց նախևառաջ քաղաքական գնահատական  է պետք տալ իրենց գործունեությանը։ Օրինակ՝ հայ-թուրքական հաշտեցման ակցիան, ԵՄ-ի հետ ձախողված ակցիան, սահմանների անձեռնմխելիությունը չապահոված 800 հեկտարի կորուստը և ԵԱՏՄ-ին ու Մաքսային միությանը միանալու, իմ կարծիքով, դավաճան քայլը՝ հրաժարվել անկախությունից։ Եթե դրա մասին իրենց գնահատականը տան ու նոր ծրագրերով հանդես գան՝ ես կողջունեմ»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում