«Դուք տեսաք՝ ինչ միահամուռ եղանակով մենք բոլորս միաձայն քննարկեցինք այս նախագծի ընդունումը՝ հաշվի առնելով այն աննախադեպ իրավիճակը, որին բախվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև ողջ աշխարհը կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետ կապված։ Բոլորս էլ հասկանում ենք, որ տվյալ պարագայում մենք շատ հստակ բալանս պետք է ապահովենք այս վարակի կանխարգելման և մարդու իրավունքների համաչափ սահմանափակման միջև, և մենք շարունակելու ենք աշխատանքը»,- «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում ասաց Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս նախագիծն ավելի շատ կանխարգելմանն ուղղված միջոցառումների համակարգ է, քան պատիժ նախատեսող, և որևիցե երկիր չի կարողացել արդյունավետ գործել առանց նմանատիպ միջոցառումների։