Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերջին փաստաթուղթն է ստորագրել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի նախագահի աշխատակազմին։
«Նախագահ Ստևո Պենդարովսկին ստորագրել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու «գործիքը», որն իրենից ՆԱՏՕ-ին անդամագրվելու եզրափակիչ քայլն է ներկայացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այսուհետ Հյուսիսային Մակեդոնիան պարտավոր է պահպանել և հետևել Հյուսիսատլանտյան պայմանագրի բոլոր դրույթներին։