Անցած մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 24 հազար դեպք, ավելի քան 1000 վարակվածներ մահացել են, հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվետվության մեջ։
Վեց երկիր հաստատել են կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքերը։
Նշվում է, որ վարակվածների ճշգրիտ թիվը անցած մեկ օրվա ընթացքում 24247 մարդ է կազմել, մահացել է 1061 հոգի։
Այսպիսով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234073-ի, համավարակի ողջ ընթացքում նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 9840 մարդ։