Ավելի քան 20 հազար կամավորներ համաձայնել են մասնակցել բրիտանական hVIVO հետազոտական խմբի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու գիտափորձին և վարակվել նման վիրուսներով։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ դրա համար նրանք 4,4 հազար դոլար կստանան։
Պարբերականի տվյալներով, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստացման համար նույն ընտանիքի վիրուսներից են օգտագործվում։ Դեղամիջոցը ներարկվում է առողջ մարդուն, որը մի որոշ ժամանակ անց հիվանդության ազդեցության տակ է հայտնվում։
Պատվաստանյութը արդյունավետ է համարվում, եթե այն ստացած մարդիկ չեն վարակվում։
Հայտնի է, որ մի քանի օրվա ընթացքում ծրագրում մասնակցության ցանկություն է հայտնել ավելի քան 20 հազար մարդ։ Կամավորները, որոնք կպատվաստվեն, մեկուսացման մեջ են գտնվելու մինչև առողջանալը։