«Կարող եմ ասել, որ դա ընդհանրապես ԱԺ տիրությում չէ, և վարչապետն անձամբ է այդ նշանակումներն իրականացնում, և քաղաքական պատասխանատվությունը բնականաբար կրում է իշխող քաղաքական ուժը։ Որպես ընդդիմություն՝ մենք անձերով երբեք չենք պայմանավորել որևէ նշանակում, այլ՝ համակարգի գործունեությամբ։ Արդյունավետ են գործում համակարգերը թ՞ե ոչ, եթե դիտարկենք այս կառույցները հանրային նկարման մեջ, ԱԱԾ-ն հատկապես, հանրությունը դիտարկում է, որ այդ կարևոր գործառույթն այս պահին այն իրականացնում է պատշաճ։ Իսկ թե ինչպես են դիտարկում ընդդիմության մեր գործընկերները և մենք որպես ընդդիմություն, բնականաբար, մենք անընդհատ փորձելու ենք գտնել այն գործողությունները, որոնք դեռևս քննարկման կամ քննադատման փուլում են»,-«Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակումներին։