Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Մեղավորներ չեմ փնտրում. Առաջարկում եմ լուծումներ. Արայիկ Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, հատկապես քարոզարշավի օրերին ընդունված է խոստումներ շռայլելը: Բայց երբ այդ խոստումները չափազանց ճոխ են լինում, արդեն կասկածներ են առաջանում: Որպես նախագահի թեկնածու՝ կրթության ոլորտում Ձեր խոստումները, մեղմ ասած, շատ ճոխ են

– Առաջիկա տարիների համար նպատակ պետք է դարձնել կրթության որակը բարձրացնելը՝ սկսած դպրոցներից մինչև բուհ, արցախցու՝ կրթություն ստանալու հնարավորությունները մեծացնելը, լավագույն ուսանողների համար արտերկրի վարկանիշային  բուհերում ուսանելու հնարավորություններ ստեղծելը, Արցախի դպրոցների ու բուհերի տեխնիկական վերազինումը՝ լաբորատորիաներ, գրականություն, համակարգչային ապահովում, Արցախի, Հայաստանի կրթական համակարգերի ավելի խորը ինտեգրումը. Արցախի յուրաքանչյուր դպրոց և բուհ պետք է ունենա իր գործընկեր կրթական հաստատությունը Հայաստանում: Ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են մեծ հնարավորություններ այս դրված խնդիրները լուծելու համար: Հայաստանի և Արցախի կրթական ավելի խորը ինտեգրացիան, համատեղ ծրագրերի, նախագծերի իրականացումը, փորձի փոխանակումը ապահովելու են որակի և հնարավորությունների կտրուկ աճ: Մենք այս պահին էլ ունենք նման հաջողված օրինակներ, և դրանց հիման վրա պետք է ծավալները մեծացնել՝ ընդհուպ մինչև յուրաքանչյուր դպրոց և բուհ: Մենք մեր հայաստանյան գործընկերների հետ շատ արագ կգտնենք լավագույն լուծումները:

Կրթության ոլորտում իմ ամենակարևոր խոստումը վերաբերմունքի փոփոխությունն է: Աշակերտը, ուսանողը, չեն դիտվելու որպես պետության ուսերին բեռ: Պետության խնդիրը չի լինելու նրան մի կերպ, լավ կամ վատ կրթություն տալը և վերջ: Պետությունը նրանց ի սկզբանե համարելու  է վաղվա իր հզորության  հիմքը: Եվ նրանց հետ տարվող քաղաքականությունը տանելու է հենց այդ համոզմունքով. որքան ամուր դրվեն այսօրվա հիմքերը, այնքան ամուր է լինելու մեր տունը վաղը: Վերաբերմունքի այդ փոփոխությունը զգալու են մեր երեխաները: Դպրոցն ավարտելը, բուհ ընդունվելը չպետք է լինեն ինքնանպատակ: Մեր խնդիրն է ապագա մասնագետներին ցույց տալ Արցախի իրական աշխատաշուկան, իրական պահանջարկը: Նաև՝ նրանց հետ քննարկել այն նորամուծությունները, որ կարող են իրենք ապահովել՝ պետության ուղղակի և անուղղակի աջակցությամբ:

Ձեր ներկայացրածը տարիներ պահանջող աշխատանք է: Սակայն նախընտրական հանդիպումների ժամանակ նաև կոնկրետ խոստումներ են հնչում, կոնկրետ ժամկետներով:

– Ամենակոնկրետը և շահառուների թերևս ամենամեծ խումբ ներառողը մեր ծրագրի այն դրույթն է, ըստ որի՝ կրթությունն Արցախում պետք է դառնա անվճար: Այո, անվճար: Եվ դա ոչ թե տարիներ հետո, այլ հենց 2020թ. սեպտեմբերի 1-ից: Ընդ որում, դա տարածվելու է նաև արդեն սովորող ուսանողների վրա: Ճիշտ է, դրան զուգահեռ նախատեսում ենք նաև ընդունելության և ուսման պայմանները խստացնել: Սա գուցե ոմանց ցավոտ հարց թվա, բայց հավատացեք, որ լավ մասնագետներ ունենալու ճանապարհը դա է: Իսկ այդ մասնագետները վաղվա մեր զարգացման երաշխավորն են լինելու:

Արդյոք ընդունելության պայմանների խստացումը շատերի համար չի՞ փակի բուհի դռները:

– Խստացում չի նշանակում անհաղթահարելի պատնեշի կառուցում: Ավագ սերնդի ներկայացուցիչները լավ կհիշեն, թե բուհ ընդունվելը ինչ դժվարությունների հետ էր կապված: Եվ, նորից կրկնեմ, խնդիրը ոչ թե մեր երեխաների կրթության իրավունքը սահմանափակելն է, այլ այնպիսի նշաձող սահմանելը, որի շնորհիվ վաղը իրենք կլինեն առավել պատրաստ ու պահանջված մասնագետներ: Դրան զուգահեռ՝ միջին մասնագիտական կրթության օղակն ենք ուժեղացնելու: Այս օղակում սովորելը լինելու է գրավիչ, այս օղակում աշխատելը՝ պատվաբեր ու եկամտաբեր: Իսկ եթե այս օղակը հաղթահարած մասնագետը վաղը որոշի նաև բարձրագույն կրթություն ստանալ՝ դրան ոչինչ չի խանգարի: Արցախում արդեն ունենք հաջողված փորձը՝ Շուշիի Եզնիկ Մոզյան ուսումնարանի օրինակով: Արդեն կան նաև նոր պայմանավորվածություններ՝ նոր ուսումնարաններ հիմնադրելու, ունեցածը թարմացնելու վերաբերյալ:

Արցախում կրթության համակարգում գլխավոր խնդիրներից մեկը մնում է դպրոցներում մասնագետների պակասը:

– Այս բացը փորձելու ենք արագ լրացնել՝ դպրոցներում օնլայն հարթակների ձևավորմամբ: Առցանց ուսուցումը կարող է հասանելի լինել յուրաքանչյուր դպրոցում: Կարող ենք ներգրավել ամենալավ մասնագետներին, նաև նրանց, ովքեր տարիքի բերումով կենսաթոշակի են անցել: Ի՞նչն է խանգարում, որ Ստեփանակերտի իր բնակարանից թոշակառու ուսուցիչը դաս անցկացնի Քաշաթաղի հեռավոր գյուղերից մեկում գտնվող իր աշակերտների հետ: Սա ոչ թե երազանք է, այլ կոնկրետ ծրագիր, որը հնարավոր է շատ արագ կյանքի կոչել: Նոր կորոնավիրուսի հետ կապված՝ դպրոցների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, և դա փորձում ենք փոխհատուցել առցանց ուսուցմամբ: Այսինքն՝ եթե մենք ունենայինք իմ ասած փորձը, այսօր առանց դժվարության դա կյանքի կկոչեինք:

Ես ուզում եմ այսօր հնչեցնել մի գաղափար, որը վստահաբար կարող է համարվել հեղափոխական Արցախի Հանրապետության ոչ միայն կրթական համակարգի, այլև պետության կայացման համար: Ես առաջ եմ քաշում Արցախի համահայկական  online (առցանց) համալսարանի ստեղծման գաղափարը: Այնտեղ դասավանդելու են Արցախի, Հայաստանի, Սփյուռքի լավագույն մասնագետները, և ուսանելու են աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցները և ոչ միայն: Սա  ոչ միայն կրթական մեծ քայլ կլինի, այլև Արցախը համաշխարհային զարգացումներից մեկուսացնելու՝ հակառակորդի փորձերի ձախողմանն ուղղված քայլ:

Մտավորականները բողոքում են, թե իրենց ձայնը չի լսվում:

– Ճշմարտությունից հեռու չէ այդ կարծիքը: Մեղավորներ չեմ փնտրում: Առաջարկում եմ լուծումներ: Ես ուզում եմ կրթական բարեփոխումներում առանձնահատուկ կարևորել արցախցի դասախոսների և ուսուցիչների դերը: Մի կողմից՝ նրանք պետության գործընկերները պետք է լինեն՝ խնդիրների լուծման համար, ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման հարցում, մյուս կողմից՝ իրենք ունեն հստակ աջակցության անհրաժեշտություն: Մենք պետք է հնարավորություն ստեղծենք մեր ուսուցիչների և դասախոսների համար՝ Հայաստանի և Սփյուռքի  իրենց գործընկերների հետ խորը կապերի, վերապատրաստումների, փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման: Ես իմ անելիքը տեսնում եմ այստեղ՝ պետությունը պետք է ստեղծի մեխանիզմներ, խողովակներ, որոնցով իր դասախոսն ու ուսուցիչը կարողանան մասնակիցը դառնալ համատեղ նախագծերի և ունենան իրենց որակները բարձրացնելու, ժամանակակից աշխարհի ձեռքբերումներին մասնակից լինելու ռեալ հնարավորություններ: Արցախում բոլոր կարող ուժերը, ունակ անհատները, տարբեր ոլորտների մասնագետները պետք է հնարավորություն ունենան մասնակից լինելու երկրի կառավարմանը՝ առնվազն իրենց կարծիքի ներկայացման, քննարկման, առարկաների դիտարկման մակարդակով: Միասին պետք է քննարկենք, միասին որոշումներ կայացնենք, միասին կազմենք ծրագրերը և դրանք իրականացնենք: Այս առումով իմ դռները միշտ բաց են լինելու: Մեր շփումը լինելու է  մշտական: Արցախը իր մարդկային ռեսուրսի, կրթական պոտենցիալի առումով ունի չափազանց մեծ հնարավորություններ՝ Խորհրդային Միության տարիներին մենք տվել ենք շատ մեծ քանակի հանրահայտ գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ՝ համաշխարհային մակարդակի:  Մենք Արցախում ունեինք դպրոցներ, որոնք իրենց շրջանավարտների որակով չէին զիջում Խորհրդային Միության լավագույն դպրոցներին: Մենք ունեինք փայլուն ուսուցիչներ, նրանք մեր ծնողներն ու պապերն են եղել: Մենք նույն պոտենցիալը պահպանում ենք, մեր գենը նույնն է: Փոխվել են պայմանները, փոխվել է կրթական համակարգը: Ես հարցին հենց այդ տեսակետից եմ նայում: Ասում եմ՝ կատարելագործենք կրթական համակարգը, այն դարձնենք ժամանակակից, օգտվենք ժամանակակից աշխարհի բոլոր հնարավորություններից, ու մենք նորից կսկսենք տալ համաշխարհային մակարդակի գիտնականներ, բժիշկներ, այլ մասնագետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում