Թուրքիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով՝ հասնելով 670-ի, գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։ Քոջան հաղորդել է, որ մեկ օրվա ընթացքում հինգ ծեր և թուլացած հիվանդներ են մահացել։
Այսպիսով, Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 670 մարդ, մահացել է ինը հոգի։